Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարվածներով. Հերցոգ
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարվածներով։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ գործողությունը լուրջ վնաս է հասցրել, բայց մշտական լուծում չէ։
Փորձագետներն ավելի առաջ են գնում` հայտարարելով, որ մասնավորապես Իրանի Ֆորդոյի ստորգետնյա միջուկային կայանը ոչ միայն անվտանգ է, այլև գործնականում անձեռնմխելի։ Վերլուծաբանները նշում են, որ 10 B-2 ռմբակոծիչ կպահանջվի նույն կետին հարվածել ԱՄՆ-ի կիրառած տասնյակ խորքային ռումբերով, որպեսզի «մի քերծվածք առաջանա»։ Իսկ դա իրատեսական չէ:
Ավելին, մի շարք աղբյուրներ հաստատում են, որ այդ կայանը պաշտպանված է անգամ միջուկային ռուբբի ուղիղ հարվածից:

