Մեդվեդու. Մի շարք երկրներ պատրաստ են Իրանին մատակարարել միջուկային զենք. որո՞նք
ՄիջազգայինԴմիտրի Մեդվեդևն այսպես է հաշվարկում Իրանին հասցված ամեիկյան հարվածների հետեւանքները եւ սպասելիքները.
«Ի՞նչի հասան ամերիկացիները Իրանի երեք կետերի վրա գիշերային հարվածով։
1. Ատոմային ցիկլի կարևորագույն ենթակառուցվածքը, ըստ երևույթին, չի վնասվել կամ վնասվել է աննշան չափով։
2. Ատոմային նյութերի հարստացումը, և այժմ մենք կարող ենք ուղղակիորեն ասել՝ և միջուկային զենքի ապագա արտադրությունը՝ կշարունակվի։
3. Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը։
4. Իսրայելը հարձակման տակ է, պայթյունները որոտում են, մարդիկ խուճապի մեջ են։
5. Միացյալ Նահանգները ներքաշվել է նոր հակամարտության մեջ՝ ցամաքային գործողության հեռանկարով։
6. Իրանի քաղաքական ռեժիմը պահպանվել է, և մեծ հավանականությամբ այն ամրապնդվել է։
7. Ժողովուրդը համախմբվում է հոգևոր ղեկավարության շուրջ, և նույնիսկ այն ղզանգվածը, որը չէր համակրում նրան։
8. Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ է սկսել Միացյալ Նահանգների համար։
9. Աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողություններին։
10. Նման հաջողության դեպքում Թրամփը չի տեսնի Նոբելյան խաղաղության մրցանակը, նույնիսկ այս առաջադրման ողջ կաշառակերությաամբ հանդեձ։ Լավ սկիզբ, շնորհավորում եմ, պարոն նախագահ», - գրել է Մեդվեդևը։
Շատ հետաքրքիր է երրորդ կետը` «Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը»: Ո՞ւմ մասին է խոսքը` Մեդվեդեւը փակագծեր չի բացում: Մինչդեռ չմոռանանք, որ Միջուկային զենք ունեցող երկրների ցանկը խիստ սահմանափակ է` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Բրիտանիա, Հնդկաստան, Հյուսիսային Կորեա, Պակիստան: Ոչ պաշտոնապես, նաեւ Իսրայել: ԱՄՆ-ին եւ Իսրայելին միանգամից բացառենք: Ֆրանսիային եւ Բրիտանիային` նույնպես: Հնդկաստանը` հազիվ թե Իրանին միջուկային զենք տա: Պակիստանը մի պահ խոստացավ, միգուցե, բայց էլի քիչ հավանական է. որպես Թուրքիայի հավատարիմ ընկեր, Իրանի թուլացումը ձեռնտու է Պակիստանին:
Մնաց Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան: Մեդվեդեւը խոսում է «մի շարք երկրներից», ու այդ շարքի հավանական թեկնածուների թիվը երեքն է։ Ու դա հաշվի առնելով, Մեդվեդեւի հայտարարությունը նաեւ մեսիջի տեսք է ստանում:

