«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մաշալյանը ոչ թե չի ցանկացել վարչապետի հետ հանդիպել, այլ պարզապես այդ օրերին գտնվել է ԱՄՆ–ում. Բացառիկ ինչ է կատարվել Թուրքիայում Փաշինյանի այցին ընդառաջ

Հանդիպում
Փաշինյանի այցը առանձնապես չի ոգեւորել ոչ Թուրքիայի հաձ համայնքին, ոչ էլ առավելեւս տեղի հայ հոգեւորականներին։ Ավելին, Փաշինյանի այցին ընդառաջ պատրիարքարանը Սրբազանի անմիջական հրահանգով փակել էին, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հայ համայնքի հետ Հանդիպմանն էլ ներկա չի եղել  Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, բայց ոչ որ չի ցանկացել, այլ քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ–ում,- անդրադառնալով Փաշինյանի Թուրքիա այցի մանրամասներին, ասաց «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, մանրամասնելով.
- Այստեղ Փաշինյանին դիմավորել են մոտ 50 հոգի, որոնք եղել են հրավիրվածների թվում։ Ներկա են եղել համայնքային հաստատությունների ղեկավարներ, Բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդը։ Ըստ Էստուկյանի` որոշ մարդիկ էլ Փաշինյանի հրավերը չեն ընդունել և չեն մասնակցել հանդիպմանը։
-Ինչ հարցեր են քննարկվել պոլսահայության հետ հանդիպմանը։
- Նախ Փաշինյանը շատ սրտնեղած էր պոլսահայության ընդունելությունից, թուրքերն ավելի լավ էին ընդունել Փաշինյանին, քան տեղի հայությունը, սա է ամենամեծ խայտառակությունը։ Հանդիպման ժամանակ խոսվել է Փաշինյանի իրական Հայաստանից, պատմական Հայաստանից եւ պատմական իրողություններից: Փաշինյանը հստակ ասաց, որ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, այլ ոչ թե Արեւմտյան Հայաստան: Ասաց՝ եթե մենք Արեւմտյան Հայաստանից խոսենք, ուրիշներն էլ Արեւմտյան Ադրբեջան պիտի կոչեն մեր երկիրը… Մի փակագիծ բացեմ՝ Փաշինյանը Թուրքիա այցելած առաջին անձնավորությունը չէ որպես Հայաստանի ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է եկել, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ… Հիմա տպավորություն է ստեղծվում՝ կարծես թե Փաշինյանը հրաժարվում է մեր հողային պահանջներից, բայց ոչ… երեք նախագահներն էլ ժամանակին պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը հողային պահանջ չունի այժմյան Թուրքիայի Հանրապետությունից, սակայն այդ ամենը մոռացվել է, ու հիմա ասում են՝ ոնց, Փաշինյանը հրաժարվում է Արեւմտյան Հայաստանից: Այդպես էլ այսօր շատերը խոսում են Արցախի վերադարձի մասին, բայց պետք է գիտակցենք իրողությունը… Մենք 100 տարի մտածել ենք, որ ուրիշները կգան մեր գրավյալ հայրենիքը կազատագրեն եւ մեզ կվերադարձնեն, նման հիմարություն գոյություն չունի…Արցախի վերադարձի մասին մտածելն էլ է հիմարություն, Արցախի համար մարտնչողները, կռվի դաշտը լքողները հիմա պիտի վերադարձի ե՞րգ երգեն…Արցախ վերադարձը Արցախի նվաճումով կարող է լինել, իսկ նվաճելու համար պետք է ուժ ունենանք, ո՞ր արցախահայը պետք է Արցախ գնա, իրենք անգամ Հայաստանում չեն ուզում մնալ…90-ականներից սկսյալ ՝ արցախցիների առաջին գաղթավայրը Ռուսաստանն է եղել, ոչ թե Հայաստանը»,-նշեց նա: Իմ միակ ցանկությունը Հայաստանի Հանրապետության կեցվածքի մեջ որոշ վճռականություն պահելն է, եւ սա բացահայտորեն հայտարարելը: Վարչապետը մանրամասնեց Խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ասաց, որ արգելք չկա դեպի արեւելք ապրանքների փոխադրության դիմաց, իսկ արեւելք գնալու միակ ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, որ Հայաստանի կողմից փակված է: Դա Հայաստանի հողային տարածքն է, եւ այդտեղով անցնելու համար դուք ստիպված եք մաքսային քննության մատնվելու, ստուգվելու, ինչը ցանկացած անկախ պետության սահմանն անցնելիս է արվում, նույնը կկատարվի Հայաստանի սահմանի վրա։  Վարչապետը բացատրեց, որ եթե երկու երկրները միմյանց հետ խոսելու կարիք ունեին, նախկինում պետք է դա անեին երրորդ երկրի միջոցով, իսկ հիմա բարեբախտաբար ընթացքն այդպիսին չէ, մենք ուղղակի շփում ունենք իրար հետ, ինչը դրական զարգացում է, չնայած անշուշտ անբավարար զարգացում է։
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան