ԱՄՆ-ն պատրաստ է նոր հարվածներ հասցնել, եթե Իրանի խնդիրը չլուծվի. Թրամփը
ՄիջազգայինԱՄՆ-ն պատրաստ է նոր հարվածներ հասցնել, եթե Իրանի խնդիրը չլուծվի,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այլ հայտարարություններ ազգին ուղղված իր ուղերձի ժամանակ.
Իսլամական Հանրապետության ուրանի հարստացման հիմնական օբյեկտները լիովին ոչնչացվել են։
Հարձակման նպատակն էր սահմանափակել Իրանի միջուկային հնարավորությունները։
Հետագա հնարավոր հարվածները շատ ավելի մեծ կլինեն, եթե այսօրվա հարվածները չհանգեցնեն խաղաղության։
ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեում ոչնչացնել լրացուցիչ թիրախներ։
«Մենք աշխատել ենք որպես թիմ, ինչպես գուցե ոչ մի թիմ երբեք չի աշխատել։ Մենք երկար ճանապարհ ենք անցել Իսրայելի համար այս սարսափելի սպառնալիքը վերացնելու համար»,- ավելացրեց Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով Նեթանյահուին։
Միայն թե Իրանը, ամերիկյան հարվածներից անմիջապես հետո, պատասխան հարված հասցրեց Իսրայելին: Դրանով ցույց տալով, որ ո´չ ամերիկյան այս գիշերվա եւ ո´չ էլ մյուս հարվածներն իրեն չեն ստիպի ենթարկվել Վաշինգտոնի պահանջներին:

