Աճում է ռիսկը, որ հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից. Գուտերեշ
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ արեց անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը.
«Ես խորապես մտահոգված եմ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուժի կիրառմամբ: Սա վտանգավոր սրացում է արդեն իսկ փլուզման եզրին գտնվող տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Աճում է ռիսկը, որ հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար:
Ես կոչ եմ անում անդամ պետություններին` թուլացնել լարվածությունը և կատարել ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները:
Այս անհանգիստ ժամին անհրաժեշտ է կանխել քաոսի պարույրը: Ռազմական լուծում չկա: Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է:
Միակ հույսը խաղաղությունն է»:

