ԱՄՆ-ն օգտագործել է վեց B-2 եւ սուզանավերից` նաև 30 TLAM թևավոր հրթիռ. CNN
ՄիջազգայինԱՄՆ-ն օգտագործել է վեց B-2 ռմբակոծիչներ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա 12 «բունկերային ռումբեր» նետելու համար, CNN-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
B2-ը նաև երկու բունկերային ռումբ է նետել Նաթանզի վրա։
Նա ասել է, որ սուզանավերը նաև 30 TLAM թևավոր հրթիռներ են արձակել երկու այլ վայրերի՝ Նաթանզի և Իսֆահանի վրա։
Իրանական աղբյուրները հայտնում են, որ այդ հարվածներն առանձնակի վնասներ չեն հասցրել Ֆորդոյի միջուկային օբյեկտին: Ավելին, որ այնտեղից դուրս էին բերված բոլոր անհրաժեշտ պարագաները, այդ թվում` հարստացված ուրաինի պաշարները:

