Այսօրվա իրադարձությունները, անշուշտ, կհանգեցնեն ծանր հետևանքների. Արախչի
ՄիջազգայինԱմենրիկյան հարվածների հետ կապված Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արախչին հայտարարել է.
«Միացյալ Նահանգները կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարվածելով Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտներին։
Այսօրվա իրադարձությունները բարբարոսական և անընդունելի են։ Դրանք, անշուշտ, կհանգեցնեն ծանր հետևանքների։
Իրանը պահպանում է բոլոր հնարավոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և իր ժողովրդի իրավունքները»։

