Այս հանցագործությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ակնհայտ խախտում է. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպություն
ՄիջազգայինԻրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպությունն ամերիկյան հարվածների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի կողմից բարբարոսական հարձակումներից հետո, այսօր վաղ առավոտյան ԱՄՆ ռեժիմը դաժանորեն հարձակվեց երկրի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա: Այս հանցագործությունը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) ակնհայտ խախտում է:
Այս ագրեսիան, որը խախտում է բոլոր միջազգային նորմերը, կատարվել է Միջազգային Ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԷԳ) անտարբեր և երբեմն հանցակից լռության ներքո:
Ամերիկացի թշնամին, թե՛ կիբեռտարածության միջոցով, թե՛ իր նախագահի հայտարարությունների միջոցով, պաշտոնապես ստանձնել է այս օբյեկտների վրա հարձակումների պատասխանատվությունը, որոնք գտնվում են ՄԱԷԳ-ի մշտական մոնիթորինգի տակ՝ Անվտանգության համաձայնագրի և NPT-ի համաձայնագրի շրջանակներում:
Միջազգային հանրությունից սպասվում է դատապարտել այս անօրինությունը, որը բխում է «ուժը արդարացնում է» տրամաբանությունից, և աջակցել Իրանին իր օրինական իրավունքները պաշտպանելու հարցում:
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպությունը վստահեցնում է Իրանի մեծ ժողովրդին, որ թշնամիների չարամիտ դավադրություններին հակառակ, հազարավոր հեղափոխական, նվիրված և բարձր որակավորում ունեցող գիտնականների և մասնագետների ջանքերի շնորհիվ թույլ չի տա, որ դադարեցվի այս ազգային արդյունաբերության զարգացումը՝ կառուցված միջուկային շահիդների արյան վրա։
Կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի ազնիվ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ իրավական միջոցներ»։
Այսիպիքով, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը բացահայտ ցույց է տալիս, որ Թեհրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից պաշտոնապես դուրս գալու եւ միջուկային զենք ստեղծելու բոլոր հիմքերն ունի:

