«ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում Իրանի դեմ». New York Times
Միջազգային«New York Times»-ն առաջին էջին՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյին, ուղղված ավիահարվածներից հետո գրում է. «ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում Իրանի դեմ»
Հայտնի է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 2:30-ին հարձակվել են Ֆորդոյի և Նաթանզի օբյեկտների վրա: Թրամփը հարձակումն անվանել է «պատմական պահ» և պահանջել, որ Իրանը «համաձայնվի դադարեցնել այս պատերազմը»:
Միջուկային օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել են B-2 ռազմավարական ռմբակոծիչներ:
Հաղորդվում է, որ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել հարձակումից մի քանի ժամ առաջ:
Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցներում գրում են.
«Երեք միջուկային օբյեկտները, այդ թվում՝ Ֆորդոն, տարհանվել են որոշ ժամանակ առաջ, և մեր հարստացված ուրանի պաշարները հեռացվել են այդ վայրերից, ճառագայթման արտահոսքի վտանգ չկա»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է. «Պատերազմը սկսվել է»:

