Բարձր ճշգրիտության հարվածներ են հասցվել իսրայելական հիմնական հետախուզական և անվտանգության կենտրոնների (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանական աղբյուրների ամփոփմամբ, «Իրական խոստում 3» գործողության շրջանակներում մի շարք բարձր ճշգրիտության հարվածներ են հասցվել իսրայելական հիմնական հետախուզական և անվտանգության կենտրոններին.
1. Գլիլոտ բազա՝ Իսրայելի ռազմական հետախուզության (Աման) շտաբը, որտեղ տեղակայված են՝
9900 ստորաբաժանում (արբանյակային և տեսողական հետախուզություն),
8200 ստորաբաժանում (ռադիո և ազդանշանային հետախուզություն),
504 ստորաբաժանում (մարդկային հետախուզություն, HUMINT):
2. Մոսադի շտաբ՝ վերահսկում է արտաքին հետախուզությունը, տեղեկատվության հավաքագրումը և գաղտնի գործողությունները։
3. Ռաբինի բազա (Կիրիա)՝ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը. ներառում է Ռազմաօդային ուժերի, ՀՕՊ-ի, հրթիռային ուժերի և ստորգետնյա ռազմական կենտրոնների հրամանատարությունը, այդ թվում՝ Ցրիֆինի բունկերը։
4. Վեյցմանի ինստիտուտ՝ ամենամեծ գիտական կենտրոններից մեկը, որը աջակցում է ռազմական և հետախուզական տեխնոլոգիաներին։
5. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գյուղը կիբերհետախուզության, կոդավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների բազա է, որտեղ ծառայում է մոտ 8000 զինվոր։
Սա Իսրայելի որոշումների կայացման կենտրոնների և ռազմավարական օբյեկտների դեմ ուղղված ամենաընդգրկուն և լայնածավալ գործողություններից մեկն է։

