Կիևը պետք է ճանաչի չորս շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքներ. Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ մանրամասնել է Ուկրաինայում խաղաղության պայմանները: Այսպես`
Կիևը պետք է ճանաչի չորս շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները,- ընդգծել է Պուտինը:
Կիևը պետք է հետապնդի ազգային շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ գործող խամաճիկ ռեժիմների շահերը։
Ուկրաինան պետք է հայտարարի չեզոքություն՝ չզինվի միջուկային զենքով և չմիանա օտարերկրյա դաշինքների։
Ուկրաինական հակամարտությունը լուծելիս անհրաժեշտ է ապահովել ռուսերենի և ռուսամետ բնակիչների իրավունքները։
ՌԴ ՆԱխագահը նաեւ այս մտքերն է ընդգծել.
Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի, քան երրորդ կողմերի ձեռքում գործիք լինելը։
Ռուսաստանը բազմիցս տեղեկացրել է Իսրայելին, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու մտադրությունների վերաբերյալ ապացույցներ չկան։
ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի այն մասին, որ Իրանը փորձել է ստեղծել միջուկային զենք։
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։
Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում՝ Իրանի կողմից դրանց ձեռքբերմանը։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանին խաղաղ միջուկային էներգիայի զարգացման գործում։

