Ով է եղել Փաշինյանի հետ հանդիպած հոգեւորականը

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքից դուրս եկավ ու պարզեց, որ իրեն աջակցում են միայն թշնամական պետության մեջ՝ այն էլ միայն թշնամիները ու մեկ էլ հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները:

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցկացվել է ակնհայտ սառնությամբ ու առանց Հայ Առաքելական Եկեղեցու ներկայության։ Պոլսո Հայոց Պատրիարքարանը բացահայտորեն մերժել է Փաշինյանի հրավերը՝ չմասնակցելով նրա հետ հանդիպմանը ո՛չ հոգեւորականների, ո՛չ էլ աշխարհիկ եկեղեցասեր ներկայացուցիչների մակարդակով։ Հանդիպմանը հատուկենտ մարդիկ են բերվել՝ լուսանկար ստանալու համար: Ավելին՝ ինչպես ավելի վաղ նշել էինք, Պատրիարք Գերաշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այս օրերին անգամ Թուրքիայում չի եղել, այլ Միացյալ Նահանգներում է: Ընդ որում՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում էլ Փաշինյանին դիմավորող, անգամ բարև տվող հոգեւորական կրկին չի գտնվել:

Այն փաստը, որ նույնիսկ հրավիրված լինելով՝ պատրիարքարանը բացակայում էր հանդիպումից ուղիղ մերժում է ո՛չ միայն Փաշինյանին, այլ նաեւ նրա վարած քաղաքական գծին։ Սակայն, պաշտոնական տարածած լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է հանդիպմանը ներկա միակ հոգեւորականը՝ Վարդան ծայրագույն վարդապետ Ղազանչյանը՝ ՔՊ լոգոյով «Խաղաղության խաչմերուկ» թղթապանակը թեւի տակ, որը ոչ թե Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ է, այլ Կաթոլիկ համայնքի։ Նա հանդիսանում է Թուրքիայի կաթողիկէ հայոց Պատրիարքական կառավարիչը։ Եվ այստեղ է, որ առնվազն հայ կաթոլիկները պիտի իրենք իրենց հարց տան, թե արդյոք իրենց էր ներկայացնում սույն վարդապետը, թե ինքն իրեն…

Փաստերը սկսում են հուշել, որ Փաշինյանը ՔՊ-ից բացի՝ ուրիշ ոչ մեկ չունի, բոլորին հայհոյեց, վատաբանեց, փնովեց ու մնաց միայնության մեջ:

Ի դեպ, Փաշինյանը Թուրքիայում այցելել է կապույտ մզկիթ: Հարց է առաջանում՝ եթե Փաշինյանի համար հայկական եկեղեցիներն ու հոգեւոր արժեքները «չուլանի» կարգավիճակ ունեն, ապա մզկիթ այցելությունն ի՞նչ է խորհրդանշում…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում