Չեմպիոնների լիգա. «Նոայի» խաղերի ժամանակացույցը
ՍպորտՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը:
Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

