ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ԵԼՔԸ ՄՆՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Վերլուծություն

Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է մնալ նույն­քան ա­նո­րոշ, որ­քան բա­խում­նե­րի մեկ­նար­կա­յին օրն էր: Գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ ի­րա­վի­ճա­կը տե­ղա­վոր­վում էր այս տրա­մա­բա­նութ­յան մեջ՝ Իս­րա­յե­լը հար­վա­ծեց Ի­րա­նի այս օբ­յեկ­տին, Ի­րա­նը՝ Իս­րա­յե­լի այս օբ­յեկ­տին: Ա­պա եր­կար-բա­րակ քննար­կում­ներ են, թե կող­մե­րից ո­րը քա­նի հար­ված հասց­րեց, ո­րի հրթիռն ա­վել լավ պայ­թեց, որ մե­կը դեռ ին­չի կա­րող է հար­վա­ծել, ին­չին հար­վա­ծելն է «տա­բու», ում քա­նի հրթիռ է մնա­ցել (այս­տեղ ա­մեն բան ար­դեն ֆան­տա­զիա­յի դաշ­տում է) եւ այլն:

Գլ­խա­վոր հար­ցը, ո­րը կա­րող է ի­րա­վի­ճա­կը այս, ե­թե կա­րե­լի է ա­սել՝ հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նից հա­նել, վե­րա­բե­րում է Թ­րամ­փին՝ պա­տե­րազ­մի մեջ մտնո՞ւմ է, թե՝ ոչ: Ու այս հար­ցում էլ, ինչ­պես ա­ռա­ջին օ­րը, նույն վի­ճակն է. միան­գա­մայն հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­նե­րը հայ­տա­րա­րում են, թե Թ­րամ­փը 12 ժա­մում, 24 ժա­մում կհար­վա­ծի, հե­տո բա­ցատ­րում են, թե ին­չու չհար­վա­ծեց, նոր 12 կամ 24 ժամ են սահ­մա­նում: Ան­մի­ջա­պես էլ, թե՝ Թ­րամ­փը 1 ժա­մից, 4 ժա­մից նիստ է անց­կաց­նե­լու, որ ո­րո­շում կա­յաց­նի, թեեւ գո­նե ե­րեկ ա­ռա­ջին կե­սի դրութ­յամբ ո­րո­շում այդ­պես էլ չկար ու չկար: Ա­մե­նա­տա­րօ­րի­նակն այն է, որ նույն խառ­նաշ­փո­թը նաեւ Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նն­երում է: Մեկ՝ մարդ եմ ու­ղար­կում, որ Ի­րա­նի հետ բա­նակ­ցի: Ա­պա մի քա­նի ժա­մից՝ ոչ մի բա­նակ­ցութ­յուն, թող Ի­րա­նը գա, կա­պի­տու­լաց­վի: Դեռ խոս­քը չա­վար­տած, թե լավ, մի վեր­ջին շանս եմ տա­լիս: Մի քա­նի ժա­մից՝ ա­մե­նա­վեր­ջին շանսն եմ տա­լիս, ա­պա, թե՝ ոչ մի շանս, կա­պի­տուլ­յա­ցիա եմ պա­հան­ջում. օր­վա մեջ մի քա­նի ան­գամ, ու քիչ է մնում, որ ար­դեն պար­սիկ­նե­րը խնդրեն՝ լավ է­լի, Թ­րամփ, հար­վա­ծի, պրծնենք…

Ի­րա­կա­նում այս խա­ռը պատ­կե­րը մեկ բա­նի մա­սին է ակ­նար­կում՝ հստակ ծրա­գիր, թե ինչ է ա­նե­լու, Թ­րամ­փի մոտ այդ­պես էլ չկա: Մի կող­մից, հրեա­կան լոբ­բին է ակ­տիվ գոր­ծում՝ Վա­շինգ­տո­նին մղե­լով պա­տե­րազ­մի մեջ մտնե­լու գա­ղա­փա­րի ուղ­ղութ­յամբ: Մ­յուս կող­մից՝ ռեալ ի­րո­ղութ­յուն­ներն են: Այն է, ե­թե ան­գամ իս­րա­յե­լա­կան հար­ված­նե­րին գու­մար­վեն ա­մե­րիկ­յան հե­ռա­հար հար­ված­նե­րը, քիչ շան­սեր կան, որ ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­ված «մեռ­յալ կե­տից» կտե­ղա­շարժ­վի: Պետք էր շատ ա­րագ հաս­նել Ի­րա­նում նե­ր­քին խռո­վութ­յան եւ հե­ղաշրջ­ման, բայց չստաց­վեց: Իսկ ի­րան­ցի­նե­րը բազ­մամ­յա ճնշում­նե­րի արդ­յուն­քում վա­ղուց են սո­վո­րել այդ ճնշում­նե­րին հար­մար­վել ու հի­մա էլ սկսում են այս ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կին հար­մար­վել: Այն է՝ կմտնի՞ Թ­րամ­փը պա­տե­րազ­մի մեջ, կա­րող է բախ­վել երկ­րորդ Վիետ­նա­մին: Բայց նաեւ, պետք է մի 5 տրի­լիո­նի չափ փող ծախ­սել, ո­րը չկա: Պետք են զեն­քի, հատ­կա­պես՝ զի­նամ­թեր­քի մեծ պա­շար­ներ, բայց զի­նա­նո­ցը մաշ­վել է Ուկ­րաի­նա­յի վրա: Պետք են բա­զում այլ բա­ներ, ո­րոնք է­լի չկան: Բայց ե­թե ան­գամ լի­նեն, է­լի ա­մեն բան օ­դա­յին հար­ված­նե­րի դաշ­տում է, ո­րին, կրկնենք, Ի­րա­նը հար­մար­վում է: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, խնդի­րը հնա­րա­վոր է լու­ծել միայն ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յով: Իսկ դրա հա­մար կպա­հանջ­վի կրկնա­կի ա­վել փող եւ զենք, չհաշ­ված այն հսկա­յա­կան «ցին­կե դա­գաղ­նե­րը», ո­րոնք ան­խու­սա­փե­լիո­րեն կհո­սեն դե­պի ԱՄՆ՝ դառ­նա­լով նե­րա­մե­րիկ­յան ծայ­րա­հեղ ան­հանգս­տութ­յուն­նե­րը խթա­նող եւս մեկ գոր­ծոն:

Այ­լընտ­րան­քը՝ Ի­րա­նի մի­ջու­կա­յին հա­մա­կար­գին եւ դրա հիմ­նա­կան օբ­յեկ­տին՝ Բու­շե­րի ա­տո­մա­կա­յա­նին հար­վա­ծելն է: Բայց դա էլ կա­րող է Չեռ­նո­բի­լից ա­վե­լի վտան­գա­վոր լի­նել՝ Պար­սից ծո­ցի ողջ հյու­սի­սա­յին եւ կենտ­րո­նա­կան գո­տին, ջրի տա­րած­ման հաշ­վին էլ մի­գու­ցե ողջ ծո­ցը վե­րա­ծե­լով ռա­դիա­ցիոն ա­նա­պա­տի. սա էլ տար­բե­րակ չէ:

Այ­սինքն, ինչ­պես են­թադ­րե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, Թ­րամ­փը մտել է ցուգց­վան­գա­յին վի­ճա­կի մեջ եւ ստիպ­ված է օ­րա­կան մի քա­նի հա­կա­սող հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­նել: Սա­կայն ան­գամ այս­տեղ ռե­սուր­սը սահ­մա­նա­փակ է. բո­լորն են Թ­րամ­փից պա­հան­ջում պա­տաս­խան՝ սկսո՞ւմ ես հար­վա­ծել, ու ե­թե ոչ, բա ի՞նչ է լի­նե­լու: Թե­րեւս, միակ տար­բե­րակն Ի­րա­նին ինչ-որ կերպ բա­նակ­ցութ­յու­ննե­րի մղելն է: Սա­կայն նա­խօ­րեին Թ­րամփը ցու­ցադ­րա­բար սկսեց խո­սել, որ Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յա­նը չի դի­մում. Պու­տի­նը թող իր պա­տե­րազ­մով զբաղ­վի: Հե­տե­ւեց Պու­տի­նի ռեակ­ցիան՝ կա­րե­լի է գտնել լու­ծում, ո­րը կա­պա­հո­վի ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ` Իս­րա­յե­լի շա­հե­րը: Ի­հար­կե, Թ­րամ­փը, թե­րեւս, կսպա­սի մոտ օ­րերս կա­յա­նա­լիք ՆԱՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին՝ մինչ վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նե­լը: Բայց այս պա­հին ակն­հայ­տո­րեն նրա հա­մար ել­քը մնում է հենց Պու­տի­նի ա­ռա­ջար­կած միջ­նոր­դութ­յու­նը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում