ՄԵՌԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ «ԿՈՆՏՐՈԼՆԻ ԿՐԱԿՈՑԸ»

Տնտեսություն

Եվ այս­պես, Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի հետ կապ­ված սկան­դա­լա­յին պատ­մութ­յան ֆո­նին, Նի­կոլն օ­րա­կարգ բե­րեց եւ ակ­տի­վո­րեն ա­ռաջ է տա­նում «Հա­յաս­տա­նի է­լեկտ­րա­կան ցան­ցե­րը» (ՀԷՑ) ազ­գայ­նաց­նե­լու գա­ղա­փա­րը: Ա­վե­լին, նա ան­գամ հայ­տա­րա­րեց, թե նման օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն օ­րա­կար­գում կա:

Այն պա­րա­գա­յում, երբ Կա­րա­պետ­յա­նին չգի­տես էլ ին­չի հա­մար բանտ տա­րան, ի­հար­կե, Նի­կո­լից սպա­սե­լի է, որ հա­մար­ժեք «ի­րա­վա­կան» քայ­լե­րով նաեւ ՀԷՑ-ի գլխին նման մի օ­յին բե­րի: Նաեւ հաս­կա­նա­լի է, թե տնտե­սա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նի հա­մար ինչ հար­ված կդառ­նա նման գոր­ծո­ղութ­յու­նը: Բա­վա­կան է ըն­դա­մե­նը հի­շա­տա­կել այդ հե­տե­ւանք­նե­րից մի քա­նի­սը, ո­րի մա­սին տնտե­սա­գետ­նե­րը գործ­նա­կա­նում հա­մա­միտ են: Այն է, դա պար­զա­պես աշ­խար­հին ցույց կտա, թե հա­յաս­տան­յան տնտե­սութ­յու­նում ինչ­պի­սի կա­տար­յալ «ռե­կե­տա­յին» ի­րա­վի­ճակ է, ո­րից հե­տո ներ­սի եւ դրսի ա­մեն մի ներդ­րող, ե­թե այդ­պի­սիք դեռ մնա­ցել են, կմտա­ծի ու­նե­ցա­ծը Հա­յաս­տա­նից փախց­նե­լու մա­սին: Եվ ոչ միայն ներդ­րող­նե­րը. սա բո­լոր քիչ թե շատ փող ու­նե­ցո­ղի հա­մար կդառ­նա ա­հա­զանգ` Հա­յաս­տա­նում մեկ քայլ այս կողմ, մեկ քայլ այն կողմ կա­տա­րե­ցիր Նի­կո­լի քմա­հա­ճույ­քից, պար­զա­պես կա­րող են նույն «օ­րի­նա­կան հի­մունք­նե­րով» ու­նե­ցածդ ձեռ­քիցդ խլել: Այ­սինքն, կա­պի­տա­լի ար­տա­հոս­քի ա­հագ­նա­ցու­մը եւ ներ­հոս­քի ծայ­րա­հեղ դան­դա­ղե­ցումն ա­մե­նա­քիչն է, ո­րը կհե­տե­ւի Նի­կո­լի նման քայ­լին: Ու սրան պետք է գու­մա­րել նաեւ այն հե­տե­ւանք­նե­րը, ո­րը ուղ­ղա­կիո­րեն կբխի նման քայ­լից` ներ­քին տնտե­սութ­յա­նը հասց­ված հար­ված­նե­րի տես­քով:

Կրկ­նենք, այս ա­մենն էս գլխից է հաս­կա­նա­լի, այս մա­սին փոր­ձա­գետ­նե­րը գործ­նա­կա­նում միա­կար­ծիք են: Սա­կայն ի­րա­կա­նում խնդի­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին է: Ն­կա­տի ու­նենք, որ Նի­կո­լը նման հար­ված է հասց­նում կամ պատ­րաստ­վում է հասց­նել այն ի­րա­վի­ճա­կում, երբ Հա­յաս­տա­նում տնտե­սութ­յուն հաս­կա­ցութ­յու­նը գործ­նա­կա­նում ար­դեն կորց­րել է իր ի­մաս­տը: Ու դա է ցույց տա­լիս ան­գամ վի­ճա­կագ­րութ­յուն կոչ­վա­ծը, ո­րի միակ դար­դու­ցա­վը հնա­րա­վո­րինս իշ­խա­նա­հա­ճո պատ­կեր նկա­րագ­րելն է, սա­կայն դա ա­նե­լը պար­զա­պես դար­ձել է անհ­նար:

­Բե­րենք մի քա­նի թվեր: Այս­պես, շա­րու­նա­կա­կան ան­կու­մա­յին դի­նա­մի­կա­յի մեջ է մնում Տն­տե­սա­կան ակ­տի­վութ­յան ցու­ցա­նիշ կոչ­վա­ծը: Ե­թե, օ­րի­նակ, մար­տին ներ­կա­յաց­րել էին 11,9 տո­կոս աճ, ա­պա հուն­վար-ապ­րի­լի հա­մար այն 4,4 տո­կոս է: Հուն­վար-ապ­րի­լին արդ­յու­նա­բե­րութ­յու­նը նվա­զել է մոտ 16 տո­կո­սով, ներ­մու­ծու­մը` մոտ 50, ար­տա­հա­նու­մը` մոտ 60 տո­կո­սով: Այ­սինքն, մի քա­նի ոչ էա­կան ո­լորտ­նե­րում ինչ-որ գու­նա­զար­դում­ներ են ա­րել, ար­հես­տա­կան ՏԱՑ-ի մի փոք­րիկ աճ սար­քել: Բայց ի­րա­կա­նում, ինչ­պես այդ թվերն են ցույց տա­լիս, ու­նենք ի­րա­կան տնտե­սութ­յան «սատ­կած» վի­ճակ: Գու­մա­րենք սրան աստ­ղա­բաշ­խա­կան ցու­ցա­նիշ­նե­րի հա­սած պե­տա­կան պարտ­քը, եւ ի­րա­կան պատ­կե­րի ող­բեր­գա­կա­նութ­յան մա­սին կվկա­յի ա­մեն մի տնտե­սա­գետ:

­Նա­խօ­րեին էլ իշ­խա­նա­կան մանկ­լա­վիկ­նե­րը ա­ռոք-փա­ռոք միա­ձայն հաս­տա­տե­ցին ան­ցած տար­վա բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը: Ե­կա­մուտ­նե­րը  հա­վա­քագր­ված են, ծախ­սե­րը` թե­րա­կա­տար­ված: Թե ինչ­պես էին ի­րենց կո­տո­րում պատ­կան նա­խա­րար­ներն ու այլք, որ ինչ-որ բան կա­րո­ղա­նա­յին ա­սել, թե քա­նի աբ­սուր­դի հաս­նող հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րին, որ վի­ճա­կը մի փոքր մեղմ ներ­կա­յաց­նեն, նույ­նիսկ լավ է` չհի­շենք: Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար կոչ­վածն ան­գամ այն մտքին հա­սավ, թե ի­րա­նա­կան պա­տե­րազ­մից սպաս­վող ռիս­կե­րը դեռ չեն էլ գնա­հա­տել. բա էլ ին­չո՞վ են զբաղ­վում: Ու այս­պես շա­րու­նակ, որ կող­մից մո­տե­նաս, բա­ռա­ցիո­րեն ա­վե­րակ­նե­րի ես բախ­վում:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում է, որ Նի­կո­լը նման հեր­թա­կան մե­գա­հար­վածն է պատ­րաստ­վում հասց­նել հա­յաս­տան­յան տնտե­սութ­յա­նը: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ նա այս պա­հին կանգ առ­նի, մեկ է, ար­դեն իսկ հասց­ված է ծան­րա­գույն հար­ված. գոր­ծա­րար դաշ­տը պար­զա­պես ա­վե­լորդ ան­գամ տես­նում է, որ երկ­րի ղե­կին նստած է մե­կը, ով ցան­կա­ցած պա­հի կա­րող է նման մի բան ա­նել: Ո­րե­ւէ պե­տութ­յան քիչ թե շատ ա­դեկտ­ված ղե­կա­վար կկտրե՞ր ա­ռանց այդ էլ կի­սակտր­ված ճյու­ղը, ո­րի վրա մի կերպ նստած է: Ա­հա, Նի­կո­լը հենց դա է ա­նում: Ու շատ պարզ հարց. սա դի­տա­վո­րութ­յո՞ւն է, թե ան­գամ նման պար­զա­գույն հար­ցե­րից խելք­նե­րը չի հաս­նում: Ա­վե­լի հակ­ված ենք ա­ռա­ջին տար­բե­րա­կին:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում