3 տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են՝ որոշ դեպքում «բացատրություն տալու», նաև «ապօրինի զենք-զինամթերք» պահելու կասկածանքով. Ռուբեն Մելիքյան

Ներքաղաքական

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում միջանկյալ տեղեկություններ հայտնեց այսօր իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների ձերբակալություններից։

Նա տեղեկացրեց, որ առնվազն 3 տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են՝ բացատրություններ տալու, նաև ապօրինի զենք զինամթերք ունենալու կասկածով։ «Այս քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ -ների ներկայացուցիչներ են եղել»,-ասաց նա։

Բացի ազատությունից զրկվածներից, ըստ նրա՝ բազմաթիվ այցեր են եղել անձանց բնակարաններ, որտեղից կամ մարդկանց տարել են բաժիններ կամ հեռախոսահամար են թողել, և ասել, որ նրանց հետ հարցեր կան։

«Այն մարդիկ, ովքեր տանը չեն եղել, և համար են թողել, արդեն ժամը 18։30-ից հետո բոլոր այդ զանգերին իրավապահների կողմից հետևյալ պատասխանն է եղել, որ այլևս մենք հարցեր չունենք»,-ասաց Մելիքյանը՝ ենթադրելով, որ կամ աղմուկն է շատ եղել, դրա համար, կամ էլ չի կարող ասել, թե ինչու են կասեցրել։  

«Այս պահի դրությամբ մի քանի դեպք ունենք, որ մարդիկ, ոչ թե հրավիրվում են ոստիկանություն՝ իրենց խոսքով բացատրություն տալու համար, այլ  ձերբակալվում են ապօրինի զենք զինամթերքի կասկածանքով։ Բայց այս մարդկանց մի քանի ժամ հետո բաց են թողել, որովհետև չեն հայտնաբերել»,-ասաց նա՝ պնդելով, որ ոստիկանության գործողություններն ապօրինի են եղել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում