Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած բանակցությունները, քանի դեռ Իսրայելը հարվածում է
ՄիջազգայինԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններ է խնդրել, սակայն Թեհրանը մերժել է դրանք՝ հայտարարելով, որ դա անհնար է Իսրայելի հարվածների պատճառով:
Տեղեկությունը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, եթե Իսրայելը չդադարեցնի հունիսի 13-ին սկսված հարձակումները։

