«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանի մասին Ավինյանը եւ մյուսները լուռ են
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, պատգամավորների մեծ մասը լուռ է, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան գործիչներ եւս բառ անգամ չեն խոսում այս թեմայով։ Նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սեւացնել բարերարին այնպես, ինչպես, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են ամբոխահաճո հարթակ՝ բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով «թալանչի», «երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ» եւ այլն:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

