Ռուսական տեղեկատվական դաշտը կտրուկ տեղաշարժի մեջ է դեպի հակահայկական ուղղություն
ՄիջազգայինՌուսական տելեգրամյան աղբյուրը գրում է.
«Անօդաչու թռչող սարքերը Իրան են բերվել փուլերով՝ սկսած անցյալ տարվա հուլիսից, երբ ամերիկյան C-17-ները ժամանել են Հայաստան՝ ենթադրաբար «զորավարժությունների» (ծածկույթի) համար։ Նրանք այդ անօդաչու սարքերը տեղափոխել են, որոնք այնուհետև սովորական բեռնատարներով Հայաստանից տեղափոխվել են Իրան»։
Այդպես է, թե` ոչ, դժվար է ասել: Սակայն մեկ բան ակնհայտ է` ռուսական տեղեկատվական դաշտը, թերեւս Սամվել Կարապետյանի կալանավորման ֆոնին, կտրուկ տեղաշարժի մեջ է դեպի հակահայկական ուղղություն: Իսկ դա շատ բանի մասին է ակնարկում:
Բայց եթե հանկարծ լուրը հաստռատվի, Հայաստանը հաստատ խոշորագույն սկանդալից չի խուսափի:

