Իսկ ո՞ւր էին ձեր աչքերը, ձեր ականջները. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբ հակառուսականության ջահակիր, զռռ արեւմտամետ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը, հայտարարում է, թե իբր «պահի ճակատագրականությունը» գիտակցելով՝ դադարեցնում են ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջով ակցիաները, ուզում ես մի պահ զարմանալ: Բա այդ ո՞ւր մնաց համարձակ «ռազմաբազա՝ դո՛ւրս»-ը, ո՞ւր են նախկին հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է երկրի անվտանգությանը։ Արդյո՞ք հիմա, երբ տարածաշրջանը բառացիորեն եռում է, նույն այդ «սպառնալիքը» հրաշքով վերածվել է անվտանգության հենասյան։ Պարզվում է՝ «ներհասարակական համերաշխություն» ապահովելու համար պետք է… ապավինել ռուսական ռազմաբազային։ Դե, իհարկե, բոլոր ճանապարհները, նույնիսկ արեւմտամետ ակտիվիստների հռետորաբանությունը, վերջում հանգում են էլի ռուսների վրա հույս դնելուն: Մենք, իհարկե, հասկանում ենք քաղաքական իրավիճակի փոփոխականությունը, բայց փոխկապակցվածության եւ սկզբունքայնության բացակայությունն այս դեպքում այլեւս զարմանքից դուրս է։

Խառն են արեւմտամետները, շատ խառը: Բայց այս աստիճանի՞։ Եկեղեցու դեմ արշավի իշխանական թրենդին միացած հերթական ձայնը Երեւանի ավագանու ՔՊ-ական կոալիցիոն գործընկեր ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է՝ «Հանրապետություն» խմբակցության ղեկավարը։ Գրել է, թե՝ «Էս երկրում պատերազմ էլ եղավ, շատ ու շատ դեպքեր էլ, ժողովուրդն էլ մոմ էր վառում՝ գոնե մի խոսք լսեր Մայր Աթոռից։ Չլսեց: Բայց Սամվել Կարապետյանի համար գիշերը 00:30-ին վեր կացավ, հայտարարություն արեց»: Ինչպես չհարցնես՝ իսկ ո՞ւր էին ձեր աչքերը, ձեր ականջները, ձեր հիշողությունը։ Որտե՞ղ էիք, երբ պատերազմը թափ էր հավաքում, ու Եկեղեցին՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի, հրապարակավ ելույթներով ոգեշնչում էր զինվորին, ընտանիքներին, բարձրաստիճան հրամանատարներին։ Որտե՞ղ էիք, երբ ռազմաճակատում էին ձեր կողմից թիրախավորված կուսակրոն հոգեւորականները, որոնցից մեկն առ այսօր անհետ կորած է։ Եռաբլուրում այսօր հոգեւորականներ են հանգչում, նրանք սրբությամբ, լռությամբ ու խաչով անցել են ռազմաճակատի միջով, զոհվել, ընդ որում՝ ոչ թե պաթոսով՝ այլ հավատքով։ Իսկ երբ նրանք մարտի դաշտում էին՝ իրենց խաչով ու աղոթքով, իրենց կյանքի գնով, Անի Խաչատրյանը եւ իր կուսակցության նախագահ Արամ Զավենիչն ի՞նչ էին անում։ Պատերազմի բովում չէին, այլ՝ ընտրական շքերթի էին պատրաստվում։ Ժողովուրդը դեռ հիշում է՝ ինչ թասիբով էին ընդդիմադիր ձեւանում, փողոցներում ընդդիմադիր դիվիդենտներ հավաքում, իսկ հետո՝ աննկատ ու հարմար ժամանակ, տեղավորվեցին իշխանության գրկում՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո դառնալով ՔՊ-ի գործընկեր։ Ու հիմա իրե՞նք են խոսում «տերտերների լույսից»։ Թե՞ իրենք են «մութ տեղում փողը գտել» եւ լույսի մասին քարոզում։ Սա այն դեպքն է, երբ կեղծ բարեպաշտությունն արդեն խեղկատակության սահմանն է հատում։ Դու պատմություն ունես, արած-չարած ունես, բայց մեկ էլ վեր ես թռչում ու մի ամբողջ Եկեղեցու հասցեին կիսաաղանդավորական պնդում անում։ Բա ինչպես չասես՝ երբ ձեր կուսակցությունը ընդդիմություն էր խաղում իշխանության աթոռի համար, Եկեղեցին հաշտություն էր քարոզում՝ առանց շահի ակնկալիքի։ 

Լուրջ դեմքով ու ոչ պակաս վստահ տոնով ԱԺ փոխնախագահ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆՆ էլ հնչեցրել է մի միտք, որը նույնիսկ քաղաքական ֆանտաստիկայի ժանրում հնարավոր չէ տեղավորել: «Ավելի ուժեղ ռեսուրս, քան վարչապետի ֆեյսբուքյան էջն է, այսօր չկա. դրա համար ամեն ինչ անելու են, որ ստատուս չգրի», - ասել է նա։ Այսինքն՝ երկրի համար ամենաազդեցիկ գործիքը՝ ոչ թե օրենսդիր մարմինն է, ոչ թե վարչապետի ինստիտուտը, ոչ էլ կառավարության որոշումները, այլ... Ֆեյսբուքի է՞ջը։ Իսկ ի՞նչ եղավ ինստիտուցիոնալ կայունությունը, բովանդակային քաղաքականությունը, խորհրդարանական վերահսկողությունը։ Եթե երկրում այլեւս ավելի ուժեղ ռեսուրս չի մնացել, քան սա է, ուրեմն՝ ո՞ւմ ձեռքում է իրական իշխանությունը։ Գուցե Ֆեյսբուք սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն, ամերիկացի ծրագրավորող Մարկ Ցուկենբերգի՞:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում