Թուրքիան և Ադրբեջանը ձեռք ձեռքի տված առաջ են շարժվում․ Ալիև
ՄիջազգայինԹուրքիան և Ադրբեջանը, որպես երկու եղբայրական երկրներ, ձեռք ձեռքի տված վստահ և հաջողությամբ առաջ են շարժվում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք և լավ, և ծանր օրերին միշտ միմյանց կողքին ենք, բազմապատկում ենք միմյանց ուժերը, և այսօր թուրք-ադրբեջանական եղբայրությունը կարևոր գործոն է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային մասշտաբով»,- ասել է նա։
«Մենք ընկերներ ենք, եղբայրներ, դաշնակիցներ։ Թուրքիան և Ադրբեջանը, որպես երկու եղբայրական երկրներ, ձեռք ձեռքի տված վստահ և հաջողությամբ առաջ են շարժվում՝ համագործակցելով քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմական և մյուս բոլոր ոլորտներում»,- հավելել է Ալիևը։

