«Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը և տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը»․ Դավիթ Համբարձումյան
ՆերքաղաքականՄասիս համայնքի ղեկավար Դավիիթ Համբարձումյնը զորակցության խոսք է ուղղել իշխանություննրի կողմից հետապնդումների ենթարկվող Կարապետյանների ընտանիքին․
«Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ: Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է: Նրա անձի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են:
Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին: Վստահ եմ, որ այս փորձությունները ժամանակավոր են: Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը ևս և միասին տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը»։

