Երբ աշխարհիկ իշխանությունը սկսում է քննել հոգևոր ուխտերը, ճշմարտության տեղը զբաղեցնում է ամբարտավանությունը. Տեր Համբարձում

Հասարակություն
«Վարչապետի վերջին հրապարակումները, մասնավորապես այն, որում նա հայտարարում է, թե իբր կան եկեղեցականներ, որոնք խախտել են Սուրբ Խորանի առջև տված իրենց ուխտը, ոչ միայն վիրավորանք են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականների ու հավատացյալների հասցեին, այլև ուղիղ ոտնձգություն՝ սրբության դեմ։
 
Այս կերպ հատվում է մի սահման, որին ո՛չ աշխարհիկ իշխանությունը, ո՛չ քաղաքական որևէ ամբիցիա երբևէ չպիտի մոտենար։ Ո՛չ օրենքը, ո՛չ բարոյականությունը չեն տալիս որևէ պաշտոնյայի իրավասություն՝ իրեն վերապահելու աստվածային լիազորություն՝ դատելու՝ արդյո՞ք հոգևորականը պահել է իր ուխտը Աստծու առջև, թե ոչ։
 
Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Քաղաքական պաշտոնյա՞ն պիտի որոշի՝ ում ուխտն է «գործում», իսկ ումը՝ «խախտված», ով է արժանի կանգնելու Սուրբ Խորանի առջև, իսկ ով՝ ոչ։
 
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ոչ թե կառավարական նստավայրում է գտնվում, այլ միայն Աստծո առաջ՝ այն խորանի առաջ, որտեղ ծնվում է հոգևոր իշխանությունը։
 
Գալով հարցի երկրորդ կողմին. ուղղակի անընդունելի է, երբ Հայոց Եկեղեցու հոգևորականներին, ովքեր անձնազոհությամբ են վկայել իրենց հավատարմությունը իրենց ազգին ու եկեղեցուն, հանդգնում է դատել մի մարդ, ով ինքը բազմիցս խախտել է իր բոլոր երդումներն ու խոստումները սեփական ժողովրդին՝ արդարության, թափանցիկության, խաղաղության ու իրավունքի գերակայության մասին:
 
Մենք հիշում ենք այդ երդումները՝ հնչեցված ժողովրդի առաջ։ Բայց դրանց իրականացման փոխարեն մենք տեսել ենք ամբողջությամբ այլ բան՝ քաղաքական հաշվեհարդար, մամուլի ազատության սահմանափակում, քաղաքացիական հասարակության թուլացում, պառակտում՝ որպես պետական քաղաքականություն։ Եվ հիմա նույն մարդը փորձում է չափել հոգևոր ուխտի արժեքը։
 
Հոգևորականը իր ուխտը տալիս է ոչ թե քարոզարշավներում, այլ՝ Սուրբ Խորանի առջև։ Քահանայի ծառայությունը պաշտոն չէ, այլ՝ կյանքի ուխտ, խաչի ճանապարհ, որի համաձայն՝ նա մնում է, երբ բոլորը լքում են, նա մնում է իր հոտի կողքին, ինչի վառ վկայությունը մեր երկրի առջև հառնած անցյալի և ներկայի պատերազմներն են:
 
Մնում է միայն ասել մեկ բան. եթե որևէ մեկն այսօր ուզում է չափել հավատարմության ուխտը, թող սկսի սեփականից. «Մի դատիր, որ չդատվես. քանզի ինչ դատաստանով որ դատես, այնպիսինով պիտի դատվես» (Մատթ. 7:1-2)», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում