«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամուսնացյալ քահանայի կոչ

Հասարակություն
«Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հոգուս պարտքն եմ համարում հանդես գալ հրապարակային կոչով՝ ի պատասխան ամուսնացյալ քահանաների վերաբերյալ այսօր հրապարակված խառնակիչ հայտարարության և վերջին շրջանում մեր եկեղեցու նվիրապետական միասնությունը խարխլելուն միտված խայտառակ փորձերի և մոտեցումների։
 
Շատ ցավալի է, որ որոշ պետական պաշտոնյաներ, իրենց լիազորությունների սահմանները չգիտակցելով, փորձում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամուսնացյալ քահանաներին տրամադրել իրենց Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ։
 
Որպես Քրիստոսի ծառա, և որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հավատքի հստակությամբ հայտարարում եմ`
 
Եկեղեցին մեր տունն է, մեր հոգևոր մայրն է, Վեհափառը՝ մեր հայրն է, եպիսկոպոսները՝ մեր սրբազան առաջնորդներն են։
 
Եկեղեցու ներսում հարցեր լինելու պարագային մենք կբարձրաձայնենք՝ ներքին կարգով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, աղոթքով, խոհեմությամբ և ոչ երբեք խայտառակ հրապարակումներով, ինչպես անում են ոմանք, «որոնց աստվածը նրանց որովայնն է, և փառքը՝ նրանց ամոթը» (Փիլիպ. 3։19)։
Մեզ գայթակղել փորձողներին ասում եմ՝ «Հետև՛ս գնա, սատանա՛...» (Մատթ. 4։10)։
 
Ձեր պաշտոնները ժամանակավոր են, իսկ մենք վախենում ենք միայն Աստծո արդար և հավիտենական դատաստանից, որը գալու է։
 
Այս պառակտիչ փորձերը անընդունելի են հոգևոր, բարոյական, իրավական, քրիստոնեական և համամարդկային առումներով և խարխլում են հավատացյալների հոգևոր զգացումները։
 
Ամուսնացյալ քահանան չի միանալու մեր Մայր Եկեղեցու միասնությունը քանդելու փորձերին։ Մենք մեր ուխտի հավատարիմ զինվորներն ենք։
Սիրելի քահանա եղբայրներ, հոգևոր երջանկություն է ձեզնից մեկը լինելը և մեր ուժը միասնության մեջ է, մեր խաղաղությունը՝ մեր ուխտի հավատարմության մեջ, մեր փրկությունը՝ ճշմարտությանը ծառայելու մեջ։
Մենք մեր ճանապարհը վաղուց ենք ընտրել` հավատարմություն մեր հոգևոր կոչմանը, զորակցություն և հնազանդություն` մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին։
 
Թող Տերը առաջնորդի մեր ազգին ու մեր Եկեղեցուն։ Թող Քրիստոսի խաղաղությունը հաստատվի հայրենական մեր կյանքում», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՂԱՐՇ քահանա ԻՍԱԽԱՆՅԱՆԸ։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան