ՇՏԱՊ. Կույրերի միությունում բունտ է հասունանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տեսանյութեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Հարգելի՛ ընկերներ,
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու բողոքի ակցիային, որը կազմակերպվում է Հայաստանի Կույրերի Միավորման անդամների և աջակիցների կողմից՝ ի նշան խոր դժգոհության ու անվստահության ՀԿՄ կենտրոնական վարչության նախագահի՝ պարոն Ռաֆիկ Խաչատրյանի գործունեության նկատմամբ։

Վայրը․ Երևան, Իսահակյան փողոց 18, 3-րդ հարկ (Հայաստանի Կույրերի Միավորման վարչական շենք)
Ժամը․ 11:00
 Ամսաթիվ․ 2025 թ․ հունիսի 19
Այս բողոքի ակցիան ուղեկցվում է հետևյալ դիմում-առաջարկությամբ, որը փոխանցվել է պարոն Խաչատրյանին՝
 
ՀԿՄ կենտրոնական վարչության նախագահ պարոն Ռաֆիկ Խաչատրյանին
Դիմում-առաջարկություն
Մենք՝ ներքոստորագրողներս, արտահայտելով բազմաթիվ ՀԿՄ անդամների կարծիքը, հայտնում ենք մեր խոր մտահոգությունն ու դժգոհությունը՝ Ձեր՝ որպես ՀԿՄ կենտրոնական վարչության նախագահի գործունեության վերաբերյալ:
2019 թվականին Ձեզ ընտրելով, և առավել ևս՝ 2024 թվականին վերընտրելով, մենք ակնկալում էինք, որ Ձեր ղեկավարության ընթացքում կազմակերպությունը կդառնա իր անդամների և շահառուների կարիքներին արձագանքող, կանոնադրական նպատակներին ծառայող, անդամների մասնակցությունը խթանող, հաշվետու և թափանցիկ կառույց:
Սակայն, ցավով պետք է նշենք, որ ժամանակի ընթացքում մեզ մոտ ձևավորվում է համոզմունք, որ նշված նպատակների նկատմամբ Ձեր մոտեցումը էականորեն տարբերվում է մեր պատկերացումներից։ Մասնավորապես՝
Չեն ձեռնարկվում անհրաժեշտ քայլեր վերանայելու կազմակերպության տարածքների վարձակալման պայմանագրերը, որոնք կնքված են կասկածելի պայմաններով և վարձավճարներով։
Անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերվում այն անդամներին, որոնք զբաղվածության և տնտեսական գործունեությամբ փորձում են ապահովել իրենց և մյուսների բարօրությունը, այն դեպքում երբ կազմակերպության առաջնահերթություններից է անդամների աշխատանքային ներուժի զարգացումն ու կայուն աշխատատեղերի ստեղծմանն աջակցությունը։
Չեն նախաձեռնվում կամ իրականացվում ՀԿՄ անդամների կրթական ծրագրեր, զբաղվածության խթանման միջոցառումներ և կարողությունների զարգացման ծրագրեր։
Կառավարման գործընթացները շարունակում են մնալ սահմանափակ թվով անձանց վերահսկողության տակ, չեն խրախուսվում անդամների ներգրավվածությունն ու մասնակցությունը որոշումների կայացմանը։
Խաթարվում է տեղեկատվություն ստանալու անդամների իրավունքը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը կրում են ձևական բնույթ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք․
Կազմակերպել բաց քննարկում՝ նույնականացնելու առկա խնդիրները։
Պարզաբանել կողմերի դիրքորոշումներն ու տեսակետները վերոնշյալ հարցերի շուրջ։
Համատեղ մշակել և ընդունել գործողությունների հստակ պլան և ճանապարհային քարտեզ՝ ուղղված խնդիրների կարգավորմանը։
Մենք խորապես համոզված ենք, որ ՀԿՄ-ի խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպության ներսում՝ կառուցողական երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության միջոցով։
Մերժման կամ անարձագանք մնալու դեպքում մենք ստիպված կլինենք դիմել մեզ հասանելի բոլոր օրինական միջոցներին՝ ՀԿՄ կանոնադրության և ՀՀ օրենսդրության սահմաններում։
Վ. Արզումանյան
Բ. Մակարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում