Ուշադրություն, զանգահարում ասում են փող փոխանցեք գործարքի համար, այնուհետ կորում են
ՔրեականSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։14-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ հափշտակել են 80 հազար դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում տուժող, Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Ա․-ն հայտնել է, որ իրեն անծանոթ անձը հեռախոսազրուցի ընթացքում ասել է, որ պետք է 80 հազար դրամ փոխանցես նշված հաշվեհամարին, որպեսզի նոր հաշվեհամար բացեն և 4 հազար դոլար գումար փոխանցեն նոր հաշվեհամարին, ինչից հետո Վ․Ա․-ն փոխանցել է 80 հազար դրամը և այլևս չի կարողացել կապ հաստատել իրեն անծանոթ քաղաքացու հետ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

