Իրանը անօդաչուներով եւ պայթուցիկով նոր բեռնատարներ է հայտնաբերել (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանը շարունակում է բացահայտել Մոսադի լրտեսական ցանցը:
Իրանի ոստիկանությունը հրապարակել է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և հատուկ սարքավորումներ տեղափոխող բեռնատարների կադրեր, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության վրա հարձակվելու համար: Ձերբակալությունները կատարվել են Ալբորզ նահանգում և Թեհրանում. կասկածյալները կապված են իսրայելական հետախուզական ցանցի՝ Մոսադի հետ:
Թեհրան-Կում մայրուղում բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր տեղափոխող գործակալների խումբ, որը թաքցված էր բեռնատարի մեջ: Բոլորը ձերբակալվել են տեղում:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խորամաբադում ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրվող բժիշկ և նրա որդին: Նրանք գաղտնի հսկողություն էին իրականացնում Իմամ Ալիի հրթիռային բազայում:
Մինչև 300 անօդաչու թռչող սարք, որոնք ենթադրաբար օգտագործվել են հարձակումների ժամանակ, հայտնաբերվել է կասկածյալի առանձնատանը:
Միևնույն ժամանակ, Թեհրանի հարավում գտնվող Ռեյ քաղաքում, ըստ Mehr News-ի, բախում է տեղի ունեցել անվտանգության ուժերի և Մոսադի հետ կապված բջջի միջև: Խումբը նախապատրաստում էր ահաբեկչական գործողություններ մայրաքաղաքում:

