Երբ վայ պատմաբանը դառնում է վայ կանոնագետ. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Հասարակություն
Ժողովրդական իմաստնությունն ասում է․ «Հացը հացթուխին տուր, մի հաց էլ՝ ավել տուր»։ Ցավալիորեն, մեր օրերում այս խրատը հաճախ ոչ միայն մոռացվում է, այլև հեգնաբար շրջանցվում։
 
Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի 2025 թ․ հունիսի 18-ի հարցուպատասխանի ընթացքում հանդես եկավ մի շարք աղավաղված ու փաստացի սխալ պնդումներով՝ փորձելով ստանձնել պատմաբանի, կանոնագետի ու եկեղեցական իրավունքի մասնագետի դերերը միաժամանակ։ Սակայն որքան ցածր է գիտականության ստույգ բարձրունքը, այնքան բարձր է լինում անգրագիտության աղմուկը։
 
ա. Աշտիշատի ժողովի տարեթվի աղավաղումը
 
Փաշինյանը հայտարարում է, թե Աշտիշատի ժողովը տեղի է ունեցել 356 թ․։ Սա ոչ միայն փաստացի սխալ է, այլև անհարգալից վերաբերմունք պատմական ճշգրտության նկատմամբ։ Հայ պատմագրությունը վաղուց ու միանշանակորեն հաստատել է՝ Աշտիշատի ժողովը տեղի է ունեցել 354 թ․։ Այս թվականը հաստատված է հայ դասական պատմաբանների և եկեղեցական հեղինակների կողմից։ Այսպիսի անուշադրությունը ցույց է տալիս պատմական կրթության ոչ բավարար մակարդակ և տեղեկատվության թերի ընկալում։
 
բ. Կուսակրոնության վերաբերյալ հորինված պնդում
 
Վարչապետի հաջորդ պնդումն այն է, թե իբր Աշտիշատի ժողովը սահմանել է կուսակրոնության կարգ Հայ Եկեղեցու համար։ Սակայն սա ևս բացարձակապես անհիմն է։ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու երկերի միջոցով Աշտիշատի ժողովի վերաբերյալ մեզ հասած տեղեկություններն ընդհանրացված բնույթ ունեն և չեն պարունակում որևէ ուղղակի վկայություն կանոնների կամ կոնկրետ կարգավորումների մասին։ Այսինքն, որպես այդպիսին, դասական իմաստով Աշտիշատի ժողովին վերագրվող որևէ կանոնախումբ գոյություն չունի ո՛չ «Կանոնագիրք Հայոց»-ում և ո՛չ էլ որևէ պատմիչի երկում։ Ավելին՝ Աշտիշատի ժողովը նախագահող Սուրբ Ներսես Մեծ Կաթողիկոսը եղել է ամուսնացած և ունեցել է զավակ։ Այս հանգամանքը, միանշանակ կերպով հերքում է այն թեզը, թե իբր նրա գլխավորությամբ կարելի էր սահմանել կուսակրոնության պարտադիր կանոն։
Պարզ է, որ նման հայտարարություններն այլ բան չեն, քան աղմկահարույց, բայց անիմաստ մանիպուլյացիաներ, որոնք չունեն պատմական կամ աստվածաբանական հենք։
 
գ. Անկյուրիայի ժողովի 20-րդ կանոնի աղավաղված մեկնաբանությունը
 
Բավական չէ Աշտիշատը խեղաթյուրելը․ Փաշինյանը անդրադառնում է նաև Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը։ Նա պնդում է, թե այդ կանոնը կուսակրոնության ուխտի խախտման դեպքում սահմանում է պատժամիջոցներ, որոնք իբր պարտադիր են եղել նաև Հայ Եկեղեցում։
 
Սակայն եկեղեցական իրավունքի մասնագետները վաղուց հաստատել են, որ Անկյուրիայի ժողովը տեղի է ունեցել 313–315 թթ․ միջակայքում։ Այս կանոնի մեկնաբանությունը՝ հայկական եկեղեցական կյանքին ուղղակիորեն վերագրելը, աղավաղում է ինչպես պատմական, այնպես էլ իրավաբանական ճշմարտությունը։
 
Եթե այդ կանոնը իսկապես պարտադրվում էր Հայ Եկեղեցուն, ապա ինչպես է հնարավոր բացատրել այն փաստը, որ դրա գոյության պայմաններում ունեցել ենք չորս ամուսնացած ու զավակներ ունեցող սուրբ կաթողիկոսներ։ Սա տրամաբանական անհնարինություն է։
 
Հետևաբար, Փաշինյանի վայ մեկնաբանությունն ուղղակիորեն մերժվում է եկեղեցական իրավունքի տրամաբանության և պատմագիտական իրողության կողմից։
Այս ամենից հետո մնում է հռետորական մի հարց․ ո՞ւմ ենք վստահում մեր անցյալի, հավատքի և գիտության մեկնաբանումը։ Եթե պատասխանը սխալ անձինք են, ապա սխալվելուց բացի՝ շատ ավելի վտանգավոր բան է տեղի ունենում՝ մենք սխալվում ենք ինքներս մեր նկատմամբ։
 
Հ․Գ․ -Բավական չէ կանոնների համարները գրել մեսրոպատառ, հարկավոր է նաև իմանալ՝ ինչպես կարդալ դրանք։ Բառերը մեսրոպատառ գրելն ինքնին գրագիտություն չէ, եթե ընթերցվում են անգրագիտորեն։ Նույն տրամաբանությամբ, պատմությունը վերլուծել ցանկացողն առաջին հերթին պարտավոր է տիրապետել փաստերին։ Այլապես, պատմությունը վրեժ է լուծում նրանցից, ովքեր կեղծում են իրեն։
 
ՏԵՐ ԱՐԱՐԱՏ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում