Որոշումն ակնհայտ ապօրինի է. Սամվել Կարապետյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
ՆերքաղաքականՍամվել Կարապետյանին կալանավորեցին երկու ամսով: Փաստաբանները չեն կարողանում բացատրություն տալ նման որրոշմանը, եւ պատրաստվում են այն բողոքարկելու:
«Որոշումն ակնհայտ ապօրինի է, չենք կարող պատկերացնել, թե պատճառաբանություններն ինչպիսին են»,–լրագրողների հետ զրույցում հայտնեցին գործարարի փաստաբանները։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Սամվել Կարապետյանը իր փաստաբանների շնորհիվ հայտնել է իր շնորհակալությունը՝ համախոհներին, աջակիցներին:
Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը, հորդորում է չհանձնվել եւ շարունակել պայքարը ապօրինության դեմ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

