Ադրբեջանը սկսել է կամաց-կամաց Ղրիմը և Դոնբասը ճանաչել որպես ռուսական
ՄիջազգայինԱդրբեջանը սկսել է կամաց-կամաց Ղրիմը և Դոնբասը ճանաչել որպես ռուսական:
Պետական AzTV հեռուստաալիքի լրատվական թողարկման ժամանակ հաղորդավարի ետևում էկրանին ցուցադրվել է քարտեզ, որի վրա Ղրիմը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերը նշված են որպես ռուսական տարածք։
Ասել, թե դա կարող է առանց վերին հրահանգների լինել, առավել եւս, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շիկացած են, միամտություն կլիներ:

