Էդուարդը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ.
«Էդուարդն արդեն երկու-երեք տարի իր խաղով ապացուցում է, որ պատրաստ էր Եվրոպա տեղափոխելուն։ Վերջերս տեսա նրան Հայաստանի հավաքականում, նա հրաշալի մարզավիճակում է։ Էդուարդը կարող է ուժեղացնել ցանկացած եվրոպական թոփ ակումբ։ Նա լուրջ մարտական միավոր է։
Բերեզովսկին կարծում է, որ հայ ֆուտբոլիստը պարտքի ,բացում էր ունեցել ռուսական ակումբի նկատմամբ.«Հնարավոր է՝ նա պարտքի զգացում ուներ ակումբի հանդեպ, բայց արդեն օգնել է թիմին նվաճել չեմպիոնություն։ Հույս ունեմ, որ ակումբը չի խոչընդոտի նրա առաջխաղացմանը։ Սպերցյանը շատ հավակնոտ է և ցանկանում է փորձել իր ուժերը եվրոպական առաջնությունում»։

