Միամտություն կլինի ենթադրելը, թե կատարվողը հերթական անհավասարակշիռ պոռթկում է. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

«Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումների համատեքստում, երբ բալիստիկ հռթիռներն ամենաուղիղ իմաստով թռնում են մեր գլխավերեւով, երբ միջուկային պատերազմն ավելի քան հավանականական է ու Հայաստանի անվտանգությունը զրոյական, ՀՀ իշխանությունները ներքին պատերազմ են հայտարարել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և հայ ժողովրդին։ Այո, սեփական ժողովրդին, որովհետև եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է։ Եթե այս դահլիճում կա մեկը, որ սա չի գիտակցում, շատ վատ է, բայց ողբերգականն էլ հենց այն է, որ մեր հավաքական ինքնությանն ու խորքային հիմքերին հասցվող հարվածները ծրագրային են և թիրախավորված», - այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ընդգծելով, որ հայ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հիմնավորելու կարիք չկա, որովհետեւ այն լավագույնս արտացոլված է Սահմանադրության 18-րդ հոդվածում․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Պատգամավորը նաեւ շեշտեց, որ առանձին 17 հոդվածով ամրագրված է նաև եկեղեցու և պետության տարանջատվածությունը։

«Եվ, այնունամենայնիվ, մեր աչքի առջեւ եկեղեցին հայտվել է անզուսպ հարձակման թիրախում, եւ հատկապես այն պահին, երբ երկիրը թաղված է սոցիալական, տնտեսական եւ բարոյական խորը ճգնաժամի մեջ, երբ համատարած խայտառակ ձախողումներ են, տարածքային զիջումներ եւ նոր պատերազմի սպառնալիք։ Միամտություն կլինի ենթադրելը, թե կատարվողը հերթական անհավասարակշիռ պոռթկում է, ոչ նորմատիվ վարք կամ՝  երկրի տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ձախողումներից ուշադրություն շեղելու քայլ։ Փաստերի պարզ համադրումից ակնհայտ է դառնում, թե եկեղեցու նկատմամբ արշավը որքան համաքայլ է թշնամական երկրի հոգեւոր եւ քաղաքական առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությանը, Էջմիածնի պատմական ակունքները կասկածի տակ դնող անբարո հայտարարություններին եւ Հայաստանի պարտված իշխանություններին ամենօրյա ռեժիմով պահանջներ պարտադրելուն», - նշեց նա։

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ նույնքան էլ ակնհայտ է, որ վարչախմբի՝ Արցախի հարցը փակված համարելուն, գերիների նկատմամբ անտարբերության, Բաքվում ընթացող դատավարությունների շուրջ քար լռության, իրական եւ պատմական Հայաստանների մասին ապազգային հայտարարություների ֆոնին՝ ինչ հոգեխանգարմունք պիտի առաջացներ միջազգային հարթակներում արցախահայության իրավունքների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պաշտպանության, հայ գերիների վերաբերյալ եկեղեցու կամ քաղաքական ընդդիմադիր շրջանակների դիսկուրսը։

«Հակադրությունն ավելի քան ակնհայտ է եւ նույնքան էլ նվաստացնող։ Բայց սա բոլորը չէ։ Այսպես կոչված հետհեղափոխական էյֆորեան եւ սպասումները զրոյացել են, Փաշինյանի խոստումները սուտ էին եւ պոպուլիստական։ Իսկ քաղաքական մեծամասնության ակտիվում կառավարման յոթը տարիների աղետալի հետագիծն է, հայաթափված Արցախով եւ անհաղթահարելի անվտանգային մարտահրավերներով։ Դուք նաեւ գիտեք, որ համատարած կոլապսի, խորացող հուսահատության, ներազգային պառակտվածության եւ հեղինակությունների կորստի ֆոնին Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է լինել ամենաբարձր վստահություն ունեցող  ազգային ինստիտուտը։ Հենց այս, նաեւ Բաքվին տված խոստումների եւ հավատարմության համատեքստում էլ տեղավորվում է Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումը։ Եթե Բաքվի պահանջով կարելի է Սահմանադրություն փոխել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել եկեղեցու հանդեպ: Այս կռիվը երեկ Սամվել Կարապետյանի բակ էր տեղափոխվել, ու ապօրինի ու անհավասարակշիռ հրահանգներն այս անգամ ֆեյսբուքյան են․․․․Եվ ոչ միայն քաղաքական թիմում, այլեւ իրավապահ մարմիններում՝ ԱԱԾ, Դատախազություն եւ այլն, չկա մեկը, ով կսաստի այս հակասահմանադրական եւ հակապետական ընթացքը, գիտակցի, թե ինչ կարմիր գծեր են հատվում եւ պառակտումի այս հերթական քայլը ինչ աղետաբեր է մանավանդ այս օրերին: Պարզապես անմեղսունակ պիտի լինել՝ չհասկանալու, որ հերթական պառակտման եւ ստեղծված մի մթնոլորտի միակ շահառուն Ադրբեջանն է», - զգուշացնում է պատգամավորը։

Ըստ Լիլիթ Գալստյանի, այն, որ կատարվողը մեր հասարակության հիմքերի տրանսֆորմացիայի, կազմաքանդման ծրագիր է, չի թաքցնում նաեւ Փաշինյանը. «Իրական Հայաստան է» այդ կոնցեպտի անունը։ Նոր չակերտավոր մեսիա՝ քողարկված է կրթության նորաձեւության դրոշի տակ։ իսկ իրականում Փաշինյանի պարտությունների եւ արժեհամակարգի պրոյեկցիան է: Եվ ինչ է պարզվում՝ չնայած նրան, որ «կրթությունը նորաձեւ է»  շարժումն իրականում նախընտրական քաստինգ է եւ ներառված չէ ո՛չ Կառավարության հնգամյա ծրագրում, ո՛չ էլ՝ տարեկան բյուջեում, իրականացվում  է ՀՀ բյուջեի հաշվին։ Այն ներառվել է պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Բնականաբար, հերոս հարկատուն իրավունք ունի հարցնելու, թե ինչու պիտի «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը ֆինանսավորվի իր միջոցներով։ Եվ մի՞թե սա կոռուպցիա կամ նեպոտիզմ չէ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում