«Հրապարակ». «Քննարկել ենք շատ վաղ ժամի»
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ արդեն քանի օր է՝ տարածաշրջանը եռում է, եւ Հայաստանը վտանգից 5 պակաս վիճակում է, սակայն պետության ղեկավարն ու նրա խմբակը մեզ սպասվող ռիսկերի եւ իրենց անելիքների մասին խոսելու փոխարեն Եկեղեցու դեմ արշավով են զբաղված։
Ստեղծված իրավիճակի մասին միայն մեկ՝ ԱԳՆ-ի հայտարարությունն է եղել, որով դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Երեկ ՔՊ-ականներից փորձեցինք ճշտել՝ գնահատե՞լ են ռիսկերը, կա՞ն այդ ուղղությամբ քայլեր։ Բոլորը պատասխանցին՝ քննարկել են ռիսկերը: Իսկ ինչո՞ւ այդ մասին չեն հայտնում, որ հանրությունն էլ հանգիստ լինի, որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի սահմանին բեռնատարների կուտակումներին եւ հարցին՝ եթե կառավարությունը ռիսկերը գնահատում է, ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում, ասաց․ «Իրանում ռազմական գործողություններ են։ Ռիսկը գնահատել՝ չի նշանակում այդ ռիսկը վերացնել։ Նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, եթե չես կառավարում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

