ԻՀՊԿ-ն պաշտոական հայտարաությամբ է հանդես եկել
ՄիջազգայինԻ պատասխան ԱՄՆ-ից եկող սպառնալիքներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
Առաջին սերնդի Ֆաթթահ հրթիռներով հպարտ «Ճշմարիտ խոստում 3» գործողության տասնմեկերորդ ալիքը նշանավորում է սիոնիստական բանակի առասպելական օդային պաշտպանության ավարտի, սիոնիստ չարագործների խառնաշփոթի և ինքնաոչնչացման սկիզբը: Շնորհավորում ենք ձեզ, հրամանատարներ և ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հավատարիմ մարտիկներ:
Այսօր երեկոյան հզոր և մանևրային «Ֆաթթահ» հրթիռները, հաղթահարելով հակահրթիռային վահանը, բազմիցս ցնցեցին սիոնիստ վախկոտների ապաստարանները և Իրանի ուժի ուղերձ փոխանցեցին Թել Ավիվի ռազմական դաշնակցին, որը ապրում էր պատրանքներով և դատարկ երազանքներով:
Այսօրվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ունենք օկուպացված տարածքների երկնքի նկատմամբ, և դրանց բնակիչները լիովին անպաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից»:

