Այս կեղտաջրերը պետք է կամաց -կամաց մաքրվեն, որպեսզի երկիր դառնանք. Կարեն Կարապետյան

Ներքաղաքական

ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները երեկ գործողություն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի առանձնատանը, ձերբակալել բակում հավաքված մարդկանց: Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ դեռ եղբորը չեն ձերբակալել, սակայն սպասում են, որ անպայման կձերբակալեն: Թե արդյոք սա քաղաքական պատվեր է,
Կարապետյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: Մենք մշեցի ենք, մենք չենք վախենում: Այսքան տարիների ընթացքում շատ են փորձել մեզ վախեցնել, բայց ինչպես տեսնում եք, ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա: Սա էլ կանցնի, ինչը չի սպանում, ուժեղացնում է: Այս կեղտաջրերը պետք է կամաց-կամաց մաքրվեն, որպեսզի երկիր դառնանք»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «նոն ստոպ» գրառումներին, որին էլ հաջորդեց իրավապահ մարմինների գործողությունները Կարապետյանների տանը, Կարեն Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել. «Ես նրա մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով խոսեմ հետը։ Ես դասատուի տղա եմ: Ի դեպ, մեր բնակարանի առջեւից ձերբակալել են մոտ 45 տղամարդ, որոնց մեջ կան մարդիկ, որոնց ձեռքերը կոտրվել է»:

Նշենք, որ Կարապետյանների տան բակում երեկ հավաքվել էին հարյուրավոր քաղաքացիներ: Ըստ Կարապետյանի` նրանք իրենց բարեկամներն էին, որոնց էլ կոչ էր անում մտնել բակ, որպեսզի հատուկ նշանակության ջոկատն իրենց էլ չձերբակալի, սակայն ինքը կանգնած սպասում էր, որ իրեն էլ կձերբակալեն, քանի, որ ինքն էլ է արտահայտվել ժամանակին ներկայիս իշխանության հասցեին: Հատկանշական էր, որ հավաքվածների մեջ էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը:

«Հարյուրավոր դիմակավորներ սպասում են շեֆի հրահանգին: Նիկոլ Փաշինյանը ստատուս գրեց եւ կանչեց իր նախարարին, հրահանգեց՝ սկսեք, ու բոլորը սկսեցին անհասկանալի վարք դրսեւորել: Մլիցեքը, ոչ թե ոտիկանները, ուսադիր հարգել չգիտեն», - ասաց ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ այս ամենը որակելով խեղկատակություն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում