Նոր Նորքում վերջին 7 տարում 6 թաղապետ է փոխվել, այդ մարդիկ չեն հասցնում անգամ ծանոթանալ աշխատակազմի, համայնքի հետ. Ալավերդյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Հանուն Երեւանի» ՀԿ ղեկավար, Նոր Նորք վարչական շրջանի նախկին փոխթաղապետ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Ըստ Ձեզ` տարիներ առաջ թաղապետարաններում կոռուպցիա չկա՞ր, որ այս քանակի ձերբակալումներ չէին լինում, թե հետեւողականությունն էր թույլ:

— Տարիներ առաջ հսկողությունն ավելի բարձր մակարդակի վրա է եղել, եւ ամենակարեւորը՝ բացթողումները բարձրաձայնվել եւ տեղում կանխվել են, ոչ թե կոծկվել են:

— Բայց ստացվում է, որ հիմա էլ են բարձրաձայնվում, որ այսքան մարդ է քաղաքապետարանից ու վարչական շրջանների ղեկավար կազմից հեռացվում են պաշտոնից եւ նույնիսկ ձերբակալվում:

— Հիմա բարձրաձայնվում է այն դեպքում, երբ բլոգերները կամ ակտիվիստները խնդիրը հանում են ջրի երես, իսկ այն ժամանակ համապատասխան մարմիներն էին աշխատում, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակառուցվածքները, որոնք ստուգում, բացահայտում էին եւ այդ հարցերի լուծումները պատշաճ կերպով տալիս էին ու չէին թողնում այսչափ խորանար: Օրինակ, խոսքս վերաբերում է շինարարությանը: Այն ժամանակ շինարարություններն ավելի հետեւողական է եղել, այդ պատճառով խնդիրներն այդքան չի խորացել: Հենց առաջին փուլում, երբ շինարարները սկսել են ոչ պատշաճ աշխատել, անմիջապես դադարեցվել է նրանց աշխատանքները եւ զրկվել են տենդերից: Եթե ժամկետները խախտել են, կիրառվել է տույժ եւ տուգանք, ոչ թե բերել հասցրել են վերջին փուլին, նոր հասկացել, որ գումարի մեծ մասը տվել են ու անորակ աշխատանք ստացել:

— Եկեք ավելի առարկայական խոսենք. Շենգավիթի արդեն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հարվածել է ՔՊ-ական Տիգրան Մակարյանին: Առաջ է՞լ են եղել ներիշխանական նման դեպքեր:

— Դա բոլորովին այլ հարց է: Շենգավիթի թաղապետն այն եզակի թաղապետերից է եղել, որը երկար ժամանակ է մնացել այդ պաշտոնին եւ համեմատաբար մյուս թաղամասերին, Շենգավիթը համարվել է ամենաբարվոքներից մեկը: Դա խոսում է այն մասին, որ երբ երկար ժամանակ է աշխատում թաղապետը, նա արդեն տվյալ վարչական շրջանը լավ ճանաչում է, խնդիրներին ծանոթ է: Օրինակ` Նոր Նորք վարչական շրջանում վերջին յոթ տարում վեց թաղապետ է փոխվել: Այդ մարդիկ չեն հասցնում անգամ ծանոթանալ աշխատակազմի, համայնքի հետ: Այսինքն՝ մինչեւ սկսում են թաղի խնդիրները հասկանալ, արդեն դուրս են գալիս: Ռազիկ Մկրտչյանին կալանավորելու խնդիրը ոչ թե իր կատարած վատ աշխատանքն է, այլ ուրիշ հարց է: Ճիշտ է, Շենգավիթ համայնքի աշխատաազմում՝ առեւտրի բաժնից բավականին աշխատակիցներ ձերբակալվեցին եւ այլն, որովհետեւ եղել էր կոռուպցիոն դեպքեր, որտեղ, ասենք, սեփականատերերից գումարներ էին վերցրել, գովազդային վահանակներից գումարներ ստացել: Բայց Մկրտչյանը հրաժարական էր տվել` ներկուսակցական խնդիրներով պայմանավորված, կուսակցական գործընկերները բարձրաձայնել էին իրենց ՔՊ-ի ժողովում, որին հաջորդել էր կոնֆլիկտ եւ ծեծ: Այսինքն՝ նախկին թաղապետը կալանավորվել է ոչ թե կոռուպցիայի պատճառով, այլ՝ ներանձնյա հարցերի:

— Փաստորեն, ՔՊ-ում բացահայտ ձեւավորում են խմբավորումնե՞ր:

— Իհարկե, ՔՊ-ում էլ կան, վարչական շրջաններում էլ կան խմբավորումներ, կամ, ասենք, թիմ-թիմ են բաժանվում՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հասնելու համար, իրար մեջ կոմպրոմատ են հավաքում, ներկայացնում են ՔՊ-ի կուսակցության վարչություն, որպեսզի փոխեն, օրինակ, տվյալ ղեկավարին՝ կոպիտ ասած, իրենց մարդուն բերելու համար: Հիմա այդ առումով երեք թաղապետարան կա՝ Մալաթիան, Նոր Նորքը եւ Դավթաշենը, որտեղ թաղապետներ են նշանակվել «Հանրապետություն» կուսակցության անդամները, բայց այնտեղ կան աշխատակիցներ, որոնք ՔՊ-ի թիմից են եւ «Հանրապետություն» կուսակցության անդամների նկատմամբ լավ չեն տրամադրված: Այդ ներքին լարվածությունը միանշանակ խանգարում է արդյունավետ աշխատելուն, որովհետեւ աշխատելու փոխարեն՝ նրանք մեկը մյուսի նկատմամբ կոմպրոմատներ են հավաքում, որպեսզի ներկայացնեն եւ փոխեն տվյալ պաշտոնյային:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում