Մատանին՝ յախտայի վրա, աղոթքը՝ մայրիկի շուրթերին. Զառա Արամյանը նորություն ունի

Մշակութային

Նա միշտ մեզ հետ է իր անմիջականությամբ, սրտաբաց ու ջերմ ներկայությամբ՝ թե՛ հեռուստաէկրանին, թե՛ կյանքում։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի, հաղորդավարուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ սոցցանցում կիսվել է իր կյանքի ամենանուրբ ու նվիրական իրադարձությամբ՝ այս անգամ արդեն որպես մայր՝ մեր օրերում շատ պակասող ուրախալի լուր հայտնելով, որ դուստրը՝ Էլեն Գասպարյանը, որն արդեն հանրային ճանաչում է ստանում նաեւ իր հաղորդավարական տաղանդով, նշանադրվել է:

«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ… Ու հիմա էլ... ինքս կկիսվեմ ձեզ հետ մեր տան ուրախությունով»,- գրել է տիկին Արամյանը՝ նշելով, որ թեպետ ամբողջ ընթացքում բազմոցին էր, թթվածնի սարքի կողքին, ապրեց մի ամբողջ էմոցիոնալ փունջ։ «Իրավունք»-ին տված բացառիկ հարցազրույցում Զառա Արամյանը խոսեց ոչ միայն իր նոր՝ զոքանչի դերի, այլեւ մայրական անսահման հուզմունքի մասին, որն ուղեկցել է իրեն այդ օրն ամեն վայրկյան։ Մեզ հետ զրույցում էլ չկարողացավ զսպել ուրախության արցունքները:

Տիկին Արամյան, ե՞րբ իմացաք Ձեր դստեր զգացմունքների մասին: Որպես մայր` ինչպե՞ս ընդունեցիք իրողությունը:

— Մհերն ու Էլենը ընկերներ են եղել՝ համալսարանից: Իրենք մի քանի ընկեր էին: Ամենասկզբնական շրջանում գալիս էին մեր տուն, ինտելեկտուալ խաղեր խաղում, շփվում, եւ ես հենց սկզբից էլ շատ սիրել եմ Մհերին, ով Լիբանանից է: Միշտ գնահատել եմ նրա համեստությունն ու զսպվածությունը: Անընդհատ ասում էի՝ կարծես, մեր տան տղան լինի: Մի օր զգացի, որ մի բան այն չէ: Կանչեցի աղջկաս, ու հարցրի՝ «Էլեն, դու եւ Մհերը զո՞ւյգ եք»: Հուզվեց, ամաչեց, հասկացա, որ իմ աղջիկը սիրահարված է: Հարցրի՝ եղբայրդ գիտի՞, ասաց, որ առաջինը Մհերը եղբորն է մոտեցել եւ խոստովանել, որ սիրում է Էլենին: Հետո Գուրգենին՝ տղայիս կանչեցի, չեկավ, բայց հեռվից ձայն տվեց՝ «Մամա, ամեն բան օք է»: Խոսեցի Մհերի հետ եւ ասացի, որ իրեն միշտ էլ շատ սիրել եմ, որպես այդ խմբի ամենահասուն եւ լավ տղա, սակայն հիմա ամբողջը ջնջում եմ, քանի որ նոր ճանապարհ ենք անցնելու՝ որպես ապագա փեսա, տեսնեմ ինչպիսին կլինի, եւ արդյոք կրկին այս բառերը կասեմ, թե՝ ոչ: Այնուհետ Մհերը խոսում է Էլենի հոր հետ եւ, որպես ծնողներ, մենք թույլ տվեցինք, որ իրենք որպես զույգ հանդիպեն:

Փաստորեն, Մհերը, որպես ապագա փեսա, Ձեր սերն իր հանդեպ կարողացավ արդարացնել եւ վերահաստատե՞լ:

Գրեթե 8-9 ամիս, որպես զույգ, հանդիպեցին, եւ ես, իսկապես, վերահաստատեցի իմ հարգանքն ու սերը դեպի Մհերը: Փեսայիս ծնողները Լիբանանում են ապրում, եւ գրեթե ամեն օր մենք խոսում ենք իրար հետ: Շատ լավ ընտանիք է:

Սոցցանցում հրապարակել եք, թե ինչպիսի ռոմանտիկ ձեւով է Մհերը մատանին դրել Էլենի մատին, կարծես, կինոնկարից դրվագ լինի: Անակնկալ էր սա միայն Էլենի՞ համար, թե՞ բոլորիդ:

Մհերը որոշում է անակնկալ անել Էլենին: Նախ չի ասել, որ ծնողները գալու են:
Ամենը եղել է կազմակերպված, սակայն ես էլ այդ մասին չեմ իմացել: Մհերը, տղայիս ՝ Գուրգենի հետ պայմանավորվում են, գնում Բաթումի, իբրեւ ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ հանգստանալու: Էլենը չի իմացել, որ այնտեղ առաջարկություն է անելու իրեն Մհերը: Նախապես պլանավերել են եւ յախտա վարձել, ու հենց նավի վրա առաջարկությունն արել է աղջկաս: Տղաս էլ իր հերթին էր այլ յախտա վարձել, որտեղ ընկերներով էին հավաքվել: Ստացվում է, որ բոլորը՝ իրենց ընկերները, տղաս, իմացել են այդ մասին, բացի Էլենից: Ամենից հետաքրքիրը նաեւ այն էր, որ այն պահին, երբ Մհերը Էլենին անում էր ամուսնության առաջարկ, ծնողները գալիս են մեր տուն, եւ այնտեղից Մհերը հեռազանգ է անում մեզ: Աղջիկս զարմացած, շոկի մեջ էր, նախ առաջարկությունից, այնուհետ, որ մենք արդեն գիտեինք: Իսկ հետո, երբ տեսավ Մհերի ծնողներին մեր տանը, սկսեց բարձր բղավել եւ հասկացավ, որ ամենը շատ լուրջ է:

Պատկերացնում ենք, թե Ձեզ համար ինչքան հուզիչ է եղել այդ պահը…

— Ինձ համար, որպես մայր, ամենահուզիչն այն էր, երբ տղաս իր վարձած յախտայով մոտեցավ Էլենենց յախտային, Էլենը տեսնելով եղբորն ու իրենց ընկերներին՝ բղավում է, ցույց է տալիս մատանին ու ասում. «Գուրգեն, տես, ասա, դաբռոն տալի՞ս ես»՝ չպատկերացնելով, որ կազմակերպիչներից մեկն իր եղբայրն է եղել: Իսկ յախտայի վարորդը, ով ազգությամբ հունացի է եղել, այդ ամենի ֆոնին սկսել է երգել. «Я люблю тебя до слёз» երգը: Իսկապես հեքիաթային պահ էր:

Իսկ արդեն հունիսի 21-ին տեղի ունեցավ նշանադրության պաշտոնակա՞ն արարողությունը:

Երեխաներս եկան ու պայմանավորվեցին, եւ արդեն ամսի 21-ին եղավ նշանդրեքը: Իհարկե, շատ էինք ցանկանում ռեստորանում նշել, սակայն իմ առողջությունը թույլ չտվեց, քանի որ սրտիս հետ կապված լուրջ խնդիր ունեմ, եւ դեռ արհեստական շնչառական ապարատով եմ: Նշեցինք նեղ շրջանակում՝ մեր տանը: Առաջ Աստված, հարսանիքն արդեն կանենք ինչպես հարկն է: Հարսանիքի հարցում դեռ չենք շտապում: Փեսաս՝ լինելով մագիստրատուրայի ուսանող, նաեւ աշխատում է եւ ցանկանում է, որ հարսանիքը լինի Էլենին համարժեք՝ գեղեցիկ եւ անմոռաց: Ի դեպ, ինձ Մհերը դիմում է՝ «Զառա ծյոծա»:

Ծնողները երբ եկան, դա եւս շատ հուզիչ էր: Հորեղբայրը երբ դրեց կոնյակը սեղանին, ասաց, որ եկել են մեր պարտեզի վարդը քաղելու: Ամուսինս՝ Արտաշեսն էլ որպես համաձայնություն, դրեց մեր կոնյակը, որը նպատակով պահել էի: Երբ Էլենս եւ Գուրգենս ծնվեցին, ես կոնյակներ պահեցի՝ վրան գրելով ՝ աղջկաս նշանդրեքի, հարսանիքի համար, եւ նույնը՝ տղայիս համար, եւ եկավ երջանիկ պահն առաջին կոնյակը բացելու: Ինձ շատ դուր եկավ այն, որ մինչ նշանի մատանին Մհերը կդներ աղջկաս մատը՝ աղոթք արեցինք բոլորով, եւ ես ու Մհերի մայրը՝ Նոռան, օրհնանքներով էինք ուղեկցում այն պահը:

Ցանկանում եմ բոլորի օջախներում լինի նման ուրախություն: Թող յուրաքանչյուրը գտնի իր երջանկությունը: Տարոսը ամենքին: Ու թող բոլորի սիրո խոստովանության պատմությունն էլ ավելի հուզիչ ու հիշարժան լինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=315897&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ