Մերձավոր Արևելքի հակամարտությունը ազդում է ավելի քան 150 ավիաընկերությունների վրա
ՄիջազգայինԱվելի քան 150 ավիաընկերություն ստիպված է եղել փոխել երթուղիները կամ չեղարկել չվերթները՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ կապված երկնքի փակման պատճառով, այս մասին գրում է Financial Times (FT)-ը։
Ինչպես հրատարակությանը հայտնել է եվրոպական ավիափոխադրողներից մեկին մոտ կանգնած աղբյուրը, այժմ ընկերությունները ստիպված են թռչել «շատ փոքր միջանցքով»։ «Մենք արդեն ստիպված էինք թռչել Ռուսաստանի շրջանցմամբ, և ստեղծված իրավիճակը ամեն ինչ շատ դժվարացրել է», - ասել է նա։
Թերթը նշում է, որ խոշոր ավիաընկերությունների բաժնետոմսերի գինը նվազել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։ Ամենաշատը տուժել են Եվրոպայի ավիափոխադրողները։

