Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
ՏնտեսությունՀունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է:
Ամերիաբանկը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական հաստատություն, ինչպես նաև տնտեսության խոշորագույն վարկատու, միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր՝ Cushman & Wakefield, Myler Mountain Resort և TK Elevator ընկերությունների հետ համատեղ։
Stone Development ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվող HIF Yerevan 2025-ը նպատակ ունի խթանել ներդրումները, զարգացնել ռազմավարական գործընկերությունները և նպաստել կայուն զարգացմանը՝ դիրքավորելով Հայաստանը որպես մրցունակ և գրավիչ ուղղություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հյուրընկալության ոլորտում։
Միջոցառման բանախոսների թվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն և մի շարք այլ պատվավոր հյուրեր։
Միջոցառմանը ներկա են լինելու միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդներ (Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham), ներդրումային ֆոնդեր,
Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:
Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am

