«Փաստ». Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպական խումբը պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Անցած շաբաթ ընդհանրապես գրեթե նոն ստոպ ռեժիմով Փաշինյանը գրառումներ էր անում Եկեղեցու դեմ՝ ընդհուպ, ինչպես իրավաբաններն են նշում, կատարելով հակասահմանադրական կոչեր, այդ թվում՝ Կաթողիկոսի նոր ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև Եկեղեցու դեմ հարձակման ինչ-որ ապօրինի կառույց ստեղծելու մասով:
Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, ՔՊ-ն ու Ադրբեջանը, մասնավորաբար՝ Փաշինյանն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հետաքրքիր «զուգադիպությամբ» շատ սինխրոն են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել իր հայտարարած պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի դերը:
Մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «ՀայաՔվեն» նաև առաջարկում է ստեղծել Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները»։
Մեր տեղեկություններով, Եկեղեցու պաշտպանության ու ՀԱԵ կողքին կանգնելու հարցում հասարակության ու հասարակական, քաղաքական ուժերի նման հաստատակամությունը և միակամությունը բավականին լուրջ երկընտրանքի առջև են կանգնեցրել Նիկոլ Փաշինյանին: Նա կա՛մ պետք է մինչև վերջ գնա՝ ավելի շատ ոտնահարելով Սահմանդրությունն ու օրենքները, կա՛մ պետք է ընդունի իր պարտությունն ու հեռանա: Ընդ որում, հնարավոր է՝ ոչ միայն պաշտոնից»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

