Երգչուհի Լիաննան նորություն ունի
ՄշակութայինԵրգչուհի ԼԻԱՆՆԱՅԻՆ հանդիսատեսը տարիներ առաջ հաճախ էր տեսնում էկրաններին, Ամանորի միջոցառումներին եւ համերգներին, սակայն այսօր փոքր-ինչ պասիվացել է նա եւ հաճախ չի երեւում, հատկապես նոր երգերով: Թե ինչու, եւ ուր է Լիաննան, «Իրավունք»-ը հետաքրքրվեց երգչուհուց:
— Ո՞ւր եք, ինչո՞ւ հաճախ չեք երեւում էկրաններին:
— Ինչպես միշտ՝ երգում եմ եւ մենահամերգներ եմ տալիս ամիսը մեկ անգամ, բայց ակումբում:
— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք ապագայում, ի՞նչ սպասի Ձեր ունկնդիրը:
— Շուտով կլինեն նոր երգեր եւ նոր տեսահոլովակ: Չեմ ցանկանա ժամանակից շուտ փակագծեր բացել, միայն կասեմ, որ նոր երգը ունենալու է տեսահոլովակ, եւ երգելու եմ զուգերգ՝ քրոջս հետ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

