Նոյեմբերյանում հորդառատ անձրեւների եւ աննախադեպ կարկտահարման հետեւանքով բնակիչները խոշոր վնասներ են կրել (ֆոտո)
ՀասարակությունՆոյեմբերյանում հունիսի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում համայնքի տարածքում հորդառատ անձրևների և աննախադեպ կարկտահարման հետևանքով բնակիչները կրել են գույքային և գյուղատնտեսական խոշոր վնասներ։ Այս մասին հայտարարություն է տարածել համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում։


Պատկան մարմինների հաղորդմամբ, աղետից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները համայնքային ներկայացուցիչների հետ իրականացնում են կրած վնասների արձանագրումներ՝ աղետից տուժած բնակավայրերում։

