Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ատոմակայաններին
ՄիջազգայինԶելենսկին զինվորականների և անվտանգության ուժերի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ատոմակայաններին։
«Ռուսաստանը պլանավորում է էներգետիկայի դեմ հետագա հարձակումներ, որոնք այժմ կարող են աշխարհի համար պակաս նկատելի լինել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա կենտրոնանալու պատճառով», - ասել է նա։
Նրա խոսքով՝ «մեր գործընկերների հետախուզական ծառայությունները ունեն համապատասխան տվյալներ»։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ուկրաինայում միջուկային էներգիայի օբյեկտներին սպառնացող ռիսկերին։
Զելենսկին ասել է, որ Կիևը այս տվյալները փոխանցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, Թրամփի ներկայացուցիչ Վիտկոֆին և Պենտագոնի ղեկավար Հեգսեթին։

