ՊՀԹ-ն միշտ լի է անակնկալներով. Կոզմանովը՝ Պատանի հանդիսատեսում առկա իրավիճակի մասին

Մշակութային

Պատանի հանդիսատեսի թատրոնում ուղիղ մեկ ամիս առաջ սկանդալ բարձրացավ՝ կապված տնօրեն Էմին Թորոսյանի պաշտոնից ազատման հետ։ Թորոսյանը հայտարարեց, որ աշխատանքից հեռացվել է քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի՝ «հիմնազուրկ» զեկուցագրի հիման վրա։ Թատրոնի ստեղծագործական կազմը հանդես եկավ բողոքով, իսկ քաղաքապետարանը արձագանքեց՝ հայտարարելով, որ թատրոնի աշխատակազմին կներկայացվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հունիսի 5-ին տեղի է ունեցել հանդիպում փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում Մարգարյանն արդեն ներկայացվել է անձնակազմին։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ՊՀԹ դերասան ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՈԶՄԱՆՈՎԻ հետ:

Համակերպվե՞լ է Պատանի հանդիսատեսի թատրոնի ստեղծագործական կազմը նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանի նշանակման հետ: Ինչպե՞ս եք դիմավորել նրան:

Թատրոնի ստեղծագործական կազմն իր գործունեության հիմքում միշտ դրել է արվեստի նկատմամբ նվիրվածությունը եւ պատասխանատվությունն իր հանդիսատեսի հանդեպ։ Տնօրենի փոփոխությունն այլեւս իրականություն է, եւ անձնակազմի համակերպվել-չհամակերպվելն այժմ ոչինչ չի կարող փոխել: Մենք դա ընդունում ենք որպես աշխատակարգային գործընթաց եւ պատրաստ ենք համագործակցել՝ հանուն թատրոնի կայուն զարգացման: Հունիսի 5-ին հանդիպում ենք ունեցել փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի հետ: Անմիջական զրույց ենք ունեցել, մեր մի շարք հարցերի պատասխաններ ենք ստացել, խոսվել է թատրոնի հետագա ծրագրերի, ներդրումների, աշխատավարձերի բարձրացման ու նոր ներկայացումների ֆինանսավորման մասին: Հենց այդ ժամանակ էլ ներկայացվել է ՊՀԹ տնօրենի ժ/պ Գոռ Մարգարյանը:

Թատրոնի շատ դերասաններ շաբաթներ առաջ բավական կտրուկ հայտարարություններով հանդես եկան, պարզաբանումներ էին պահանջում քաղաքապետարանից՝ նախկին տնօրեն Էմին Թորոսյանին հեռացնելու հետ կապված: Տրվե՞լ են սպառիչ պատասխաններ:

Հունիսի 5-ի հանդիպման ժամանակ եւս դերասանները պարզաբանում պահանջեցին արդեն նախկին տնօրենի հեռացման մասին: Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Քաղաքապետարանում, որին ներկա կլինի Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը: Հույս ունենք, որ հետագա հաղորդակցությունը կօգնի սպառիչ պատասխաններ ստանալ:

Ի՞նչ մթնոլորտ է հիմա թատրոնում, կլինե՞ն մարդիկ, որոնք չեն ցանկանա աշխատել Գոռ Մարգարյանի հետ եւ կհեռանան:

Թատրոնում այժմ հարաբերական անդորր է.... (ծիծաղում է, - հեղինակ): Բնական է, որ յուրաքանչյուր փոփոխություն կարող է տարբեր արձագանքներ առաջացնել անձնական մակարդակով: Չեմ կարող պատասխանել բոլորի փոխարեն, յուրաքանչյուրն ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու եւ որոշում կայացնելու մեջ:

Ի վերջո, կարո՞ղ ենք ասել, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում ծագած խնդիրը, գտավ իր հանգուցալուծումը, քանի որ այլեւս պայքարելու, չլռելու կոչեր չկան, թե՞ դեռ սպասել նոր «անակնկալների»:

Խնդրի վերջնական հանգուցալուծման համար կարեւոր է, որ բոլոր կողմերն ունենան պատրաստակամություն կառուցողական համագործակցության, պատրաստ լինեն անկեղծ երկխոսության: Ինչ վերաբերում է «անակնկալներին»՝ ՊՀԹ-ն միշտ լի է անակնկալներով, սակայն հույս ունենք, որ դրանք կլինեն բացառապես ստեղծագործական բնույթի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում