Ռուսական ուժերը վտանգավոր ճեղքում են իրականացրել Սումիում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը ոըկրաինական կողմի համար միանգամայն վտանգավոր ճեղքում են իրականացրել Սումիում:
Այն է` Գուեվոյի հատվածից ռուսները դուրս են եկել Զապսելե եւ Միրնոպոլե բնակավայրերի մատույցներ: Նաեւ, ըստ որոշ աղբյուրների, գրոհում են այդ բնակավայրերը:
Զապսելեն եւ Միրնոպոլեն գրավելու դեպքում, ռուսները մատակարարումներից զրկում են այդ բնակավայրերից արեւմոըտք ընկած ողջ գոտու ուկրաինական պաշտպանություն: Ավելի կոնկրետ, եթե այդ մեծ տիրույթից ուկրաինական ուժերը չհասցնեն դուրս գալ, շրջապատումն անխուսափելի է:
Բացի այդ, բնակավայրերով է անցնում Սումի մարզկենտրոն տանող մայրուղիներից մեկը, որտեղից շրջացիկ ճանապարհ կա Մոգրիցայով շրջանցիկ ճանապարհ կա Սումիի հյուսիսային հատված` ռուսական ուժերի գրոհի հիմնական ուղղություն: Պիսարեւկայի հատվածում ռուսական ուժերը վերահսկողություն ունեն այդ ճանապարհի հյուսիսային թեւի վրա: Զապսելեից կկարողանան վերահսկել ճանապարհի արեւելյան հատվածը: Այդ դեպքում, Սումիի հյուսիսային ողջ գոտին կարող է կտրվել մատակարարումներից:

