Իրան-իսրայելյան բախումները շատ ծանր է տանում Զելենսկին
ՄիջազգայինԻրան-իսրայելյան բախումների ֆոնին ուկրաինական հակամարտությունը մղվել է երկրորդ պլան: Ըստ ուկրաինական աղբյուրների, այս իրողությունը շատ ծանր է տանում Զելենսկին` հասկանալով, որ անկախ այն բանից` Մերձավոր Արեւելքում պատերազմը կերկարի, թե` ոչ, դա արդեն անուղղելի վնաս է հասցրել Ուկրաինային, եւ մի քանի տեսանկյուններից:
Առաջին` ուկրաինական հակամարտության նկատմամբ Արեւմուտքի ուշադրության զրոյացումն է այս պահին, որն այլեւս պարզապես հնարավոր չէ հասցնել նախկին մակարդակին: Հաջորդը, Իսրայելի արարքների ֆոնին, Արեւմուտքն արդեն ավելի ու ավելի քիչ հնարավորություն ունի քնանդատել Մոսկվային: Երրորդը. զենքի այն քանակը, որը գնում է Իսրայել, Արեւմուտքը, այդ թվում` ԱՄՆ-ն դեռ շատ երկար վերականգնելու կարիք կունենա: Այսինքն, Կիեւին, ուզում է, թե` չէ, նստեցնելու են «սուխոյ պայոկի»: Չորրորդը. իրանա-իսրայելյան հակամարտությունում Մոսկվան կարող է դառնալ առանցքային միջնորդ: Այդ դեպքում, ԱՄՆ-ն էլ անվելի մեծ զիջումների է գնալու ուկրաինական հարցում: Ապա. նավթի գներն արդեն իսկ բարձրացել եւ եւ էլ ավելի կարող են բարձրանալ: Իսկ դա միայն Մոսկվայի օգտին է: Բացի այդ, ԱՄՆ-ն սկսում է ավելի ու ավելի «խրվել» Մերձավոր Արեւելքում, որը ծայրահեղորեն սրել է ուկրաինական հակամարտությունից ամեն կերպ «ձեռքերը լվալու» Թրամփի ցանկությունը: Եվ այսպես շարունակ:

