ՀՀԿ Արմավիրի ԵԿ նախագահ ընտրվեց Հարություն Եղիազարյանը
ՆերքաղաքականԱյսօր՝ հունիսի 14-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության երիտասարդների հետ։
Նիստի օրակարգում ներառված էր երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը։ Նիստի արդյունքում ՀՀԿ Արմավիրի Երիտասարդական կազմակերպության նախագահ ընտրվեց Հարություն Եղիազարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպության ապագա ծրագրերը, գործունեության, զարգացման հիմնական ուղղություններն ու երիտասարդների ներգրավման հնարավորությունները տարբեր նախաձեռնություններում։

