Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ. Ուշակով
ՄիջազգայինՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, ասել է Ուշակովը։ Զրույցը տևել է 50 րոպե և օգտակար է եղել: Ուշակովի ներկայացմամբ.
Թրամփի հետ զրույցում Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը։
Թրամփը Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «շատ մտահոգիչ»։
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ միջնորդելու Իսրայելի և Իրանի միջև։
Պուտինը և Թրամփը չեն բացառում Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ հունիսի 22-ից հետո։
Պուտինը և Թրամփը գոհունակություն են հայտնել «դրական անձնական հարաբերություններից»։

