Իրանն արդեն պաշտոնապես է խոսում Հորմուզի նեղուցը փակելու մասին
ՄիջազգայինԻրանն արդեն պաշտոնապես է խոսում Հորմուզի նեղուցը փակելու մասին:
ԻՀՊԿ հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Կովսարին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակելու հարցը քննարկվում է, և Իրանը «վճռականորեն կկայացնի լավագույն որոշումը»։
Իրանի խորհրդարանի անդամ Էսմայիլ Կովսարին նույնպես հայտարարել է, որ Թեհրանը ուսումնասիրում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։
Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող նավթի մեծ մասը, որ կազմում է համաշխարհային շուկայի մոտ 30 տոկոսը, անցնում է այս նեղուցով։ Բացի այս, Եմենի հուսիթները քննարկում են Բադ էլ-Մանդեբի նեղուցի փակման հնարավորությունը, որը Հնդկական օվկիանոսից տանում է դեպի Կարմիր ծով և Սուեզի ջրանցք։
Թե սա ինչ կատաստրոֆայի կտանի, հասկանալի է: Ու ռիսկը շատ մեծ է. եթե Իսրայելը որոշի հարվածել Իրանի նավթային համակարգին, այդ սպառնալիքը հաստատ Թեհրանը կյանքի կկոչի:

