Հայրենասեր սերունդն ազատագրելու է այն ամենը, ինչ-որ կորցրել ենք. Զավեն Խաչատրյան

Մշակութային

«ԱԶԴ» ՊԱՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

«Իրավունք»-ը զրուցել է 10-ամյա «ԱԶԴ» պարային անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԶԱՎԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍԻ ԿՈՒՏԱԿԱԾ ՇԱՐՄՈՎ ԳՐԱՎԵԼ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

Ինչպե՞ս ծնվեց «ԱԶԴ»-ի գաղափարը, եւ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել այս տարիների ընթացքում՝ անսամբլը զարգացնելիս:

— Սկսեմ իմ առաջին քայլերից. առաջին քայլերս երբ եղան, 5 տարեկան էի, պապիկս ձեռքս բռնած ինձ տարավ Կուլտուրայի պալատ: Այն ժամանակ մի քիչ այլ էր ամեն բան՝ մտածողություն, պայմաններ եւ այլն ու չոգեւորող էր: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ պարարվեստը մերն է: «ԱԶԴ» անունը մեր երեք եղբայրների անվան առաջին տառերն են՝ Անդրանիկ, Զավեն, Դավիթ: Սակայն այս անունը մենք ներկայացնում ենք երկու կերպ՝ ինչպես ասացի, մեր երեք եղբայրների անվան առաջին տառերն են եւ երկրորդ՝ «ազդել» բառն է հանդիսատեսի սրտերի վրա՝ մեր պարով: 2012 թվականին ընդունվեցի Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժություն բաժինը: Եղբայրներս թողեցին պարը, ես շարունակեցի, եւ մի օր երեք եղբայրներով հավաքվեցինք կլոր սեղանի շուրջ ու որոշեցինք մի բան ստեղծել: Այդպես՝ 2015 թվականին, Չարենցավան քաղաքում ստեղծվեց «ԱԶԴ» պարային համույթը: Մեզ մոտ ընդունելությունը սկսվում է 4 տարեկանից, երբ արդեն զարգացած է լինում երեխայի ոսկրամկանային համակարգը, տեսողական-լսողական պրեֆեկտորը: Այնուհետ բաժանվում են դասարանների՝ 4-6, 6-9, 9-12, 12-16 եւ 16+: Այս պահի դրությամբ անսամբլում ունեմ 20-26 տարեկան պարողներ:

Ո՞րն է ամենամեծ մարտահրավերը, որին հանդիպել եք այս 10 տարիների ընթացքում եւ հաղթահարել եք:

— Պարարվեստը հենց ինքնին շատ է մարտահրավերներով: Առաջինն ինձ համար մարտահրավեր էր պարային համույթ ստեղծել այնպիսի քաղաքում, որտեղ ինձ ընդհանրապես ոչ ոք չէր ճանաչում, բացի իմ բարեկամներից: Արդյոք ես կկարողանայի այդ քաղաքում ստեղծել այն անունը, որը այսօր կա, եւ դպրոցն ունի 350 եւ ավել աշակերտ: Քանի որ ինձ ավելի շատ ճանաչում էին Երեւանում, Հրազդանում, ես իսկապես դա համարելով մարտահրավեր՝ գնացի այդ ճանապարհով եւ, փառք Աստծո, պատվով հաղթահարում եմ: Հպարտության զգացողություն կա, որ մենք հաղթահարեցինք բազում մարտահրավերներ՝ տարազների հարցում, համերգային ծրագրերում եւ այլն, դա ինձ համար, որպես ղեկավար, հպարտություն է: Երբ մենք բարձրանում ենք բեմ եւ ասելիք ունենք՝ լինի միջազգային, թե համահայկական հարթակներում, մի աննկարագրելի հպարտություն է, հատկապես, որ կարողանում ենք մեր էներգիայով, մեր ներսի կուտակած շարմով գրավել հանդիսատեսին: Պետք է ասեմ, որ բարդ է եղել մեզ համար առաջին համերգային ծրագրեր ստեղծելը, որովհետեւ տարբեր տարիքի եւ սեռի երեխաներ էին, ու իրենց հետ համադրած պարային բեմադրությունն ինքնին սխալ կլիներ: Մենք սպասեցինք, որ հավաքագրենք այն տարիքային սահմանաչափը, ինչպես որ դրված է կատարողական բեմադրությունների ու ծրագրերի համար, եւ 7-8 ամիս հետո նոր կանգնեցինք բեմում արդեն մեր պարային համույթով: Իհարկե, այս ամենը չի կարող ստացվել՝ առանց մեր սաների նվիրվածության: Առհասարակ, առաջնայինը նվիրվածությունն է երկկողմանի, եւ եթե կա նվիրվածություն, ապա երկկողմանի մեծ արդյունք հաստատ լինելու է:

«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՍԵՐՈՒՆԴՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ Է ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ-ՈՐ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ»

Ի՞նչ է նշանակում Ձեզ համար «ԱԶԴ» պարային անսամբլի 10-ամյակը, որը մեծ շուքով պատրաստվում եք նշել Մարզահամերգային համալիրում:

— Այս պահին մեզ մոտ շատ մեծ գերլարվածություն է: Մոտ 250-ից ավել սաներ մասնակցելու են համերգին եւ, 250 տարբեր բնավորություններ մեկտեղելով բեմում, լարվածությունն ավելի  է շատանում: Լարվածությունը գալիս է առաջին հերթին պատասխանատվությունից: Այո՛,  ինչպես նշեցիք, հունիսի 30-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «ԱԶԴ»-ի համերգը, որը կրում է «Ճանապարհ դեպի զարթոնք» խորագիրը, եւ սկսելու ենք մեր ծրագիրը հենց այդ բեմադրությամբ, որը տեւելու է 12 րոպե: Բոլորը՝ ստուդիայի բոլոր անդամները, մեկ մարդու նման պարելու են այդ բեմադրության մեջ՝ բացման արարողության ժամանակ: Ծրագրի առաջին մասում ներկայացնելու ենք Հայաստանի այսքան ժամանակվա վտանգների, կորուստների, պատերազմների մասին, երկրորդ մասում կներկայացնենք սեր առ հայրենիք, իսկ երրորդ մասում ՝ այդ սիրուց ծնված այն սերունդը, որն ազատագրելու է այն ամենը, ինչ-որ կորցրել ենք:

Կա՞ն անակնկալներ կամ հատուկ հյուրեր, որոնք կհայտնվեն բեմում այդ օրը։

— Ինչպես մեր բոլոր համերգների ժամանակ, այնպես էլ այս անգամ լինելու են անակնկալներ: Համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից, եւ առաջին մասում մենք ներկայացնելու ենք «ԱԶԴ» պարային անսամբլի 10-ամյա հոբելյանական համերգը՝ 16 համար, իսկ երկրորդ մասում ներկայացնելու ենք ընդանուր ստուդիան, որը կողջունի անսամբլին: Անակնկալ հյուրեր շատ ենք ունենալու: Ծրագրի խտության պատճառով, ցավոք, շատ արտիստների չենք կարող հրավիրել: Նախքան ծրագրի մեկնարկը՝ լինելու է կարմիր գորգ, որտեղով քայլելու են մեր պարողները, հյուրերը, հրավիրված անձինք: Ծրագիրը տեւելու է մոտավոր 3 ժամ: Համերգը կսկսվի ժամը՝ 19:00-ին:

Որքանո՞վ է կարեւոր երիտասարդների ներգրավումը ազգային պարի մեջ, եւ ի՞նչ քայլեր է անում անսամբլը այդ ուղղությամբ։ Չէ՞ որ հիմա երիտասարդ սերունդն ավելի շատ այլ հետաքրքրություններ ունի եւ գնում է թրենդայինի հետեւից:

— Այո, ճիշտ եք նկատում, իսկապես 21-րդ դարում շատ դժվար է ազգայինը պահելը, որովհետեւ նախ ճշգրիտ պարարվեստ իմանալը, իրենից պահանջում է հատուկ կրթություն, գիշեր-ցերեկ կարդալ եւ մասնագիտանալ: 4-6 տարեկան երեխան դեռ չգիտի ուր է գնում, նրան պետք է տանել, եւ քանի որ մեր օրերում օտարամոլությունն այսչափ տարածված է, շատ կարեւոր է, որ ծնողը լավ գիտակցի դա եւ չնայի իր հարմարությանը՝ մոտ լինի, շենքի առաջին հարկում լինի, մի քիչ երկար չքայլի, այնքան որ գնան, երեխան մի երկու ժամ զբաղվի ու վերջ: Առաջինը ծնողը պետք է նայի` նախ ղեկավարն իրենից ինչ է ներկայացնում եւ արդյոք կարող է սերունդ կրթել: Այսօր մեր ձեռքերում մի ողջ սերնդի վաղվա օրն է, ովքեր պետք է իմանան իրենց ազգային արժեքները, իրենց ճշգրիտ պարարվեստը: Մեր պարարվեստի մեջ մեր ընդհանուր ազգի կենսակերպն է, մեր պատմությունն է: Մենք պարով ներկայացնում ենք մեր անցած ճանապարհները, մեր ընդհանուր հաղթանակները: Սա բեմական արվեստի ամենամասսայական ճյուղն է, որտեղ շատ մասնակիցներ են ընդգրկված՝ կատարողական վարպետության մեջ: Բոլորը պետք է ինքնին հասկանան, որ հայկական մշակույթի կերտողներն են եւ ապագայում նրանք պետք է իրենց սերունդներին էլ դաստիարակեն հայեցի, որ նման կերպ մենք հասնենք այն գագաթին, որի մասին երազում ենք դարերով: Երեխան ինքը պետք է հասկանա, որ ունի առաքելություն, ինչի մասին կարող են իմանալ նաեւ արվեստի միջոցով: Ցավոք, դպրոցում այդ ամենը չեն սովորելու: Պետք է ասեմ, որ այսօր ծնողների ուշադրությունն այդ առումով շատ մեծ է, եւ ցանկանում եմ անհատապես շնորհակալությունս հայտնել նրանց:

«ՄԵՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՇՐՋԱԳԱՅՈՂ ԱՆՍԱՄԲԼԸ»

Ե՞րբ եք Դուք առաջին անգամ բեմ դուրս եկել եւ ի՞նչ եք զգացել:

—1999 թվականի վերջն էր, ամանորյա ծրագիր կար մեզ մոտ՝ Կուլտուրայի տանը: Հիշում եմ, շատ ցուրտ էր՝ փայտե վառարան, հատակների անհամաչափություն, հանդերձարանների զրո պայմաններ եւ այլն, սակայն այդ ամենը մեզ այնքան կրթեց... Մեզ ոգեւորում էին մեր ծնողները, մեր շրջապատի մարդիկ: Նաեւ հիշում եմ, որ շատ դասատուներ էինք փոխում, մեղադրելու չէր, մարդիկ չէին կարողանում այդ պայմաններում աշխատել:

Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում այսօր՝ այսքան տարիների փորձից հետո։

— Երբ գնում ենք շրջագայությունների, եւ ինչ-որ մեկը մեզ մի փոքր բանով օգնում է, խթան է հանդիսանում, որ կարող ենք 2 մասնակից ավել տանել, դա ոգեւորում է: Այսօր մենք անցել ենք եվրոպական 10 երկրով եւ բոլոր երկրներից վերադարձել ենք առաջին պատվավոր մրցանակներով եւ Գրան Պրի պատվավոր մրցանակով, դա է ոգեւորում, ինչպես նաեւ իմ ստուդիայի պարողները, որոնք առաջին հերթին են միշտ կանգնած մեր կողքին: Հովանավորների գործոնն էլ է շատ կարեւոր, որի համար կրկին շնորհակալ եմ: Մենք ինքնուրույն կատարում ենք բոլոր աշխատանքները՝ երաժշտական ձայնագրումները, տարազի ճշգրիտ ընտրությունը: Մենք համարվում ենք ամենից շատ շրջագայող անսամբլը եւ պետք է աշխարհին ներկայանանք ճիշտ տարազով եւ ճիշտ պարով: Բազում անգամներ, երբ մենք եղել ենք միջազգային հարթակներում, ժյուրիի անդամներին հարցրել եմ. «Դուք գնահատում եք հայկական պարը՝ չիմանալով հայկական պարի ճշգրիտ կատարումները: Ինչպե՞ս եք գնահատում»: Եվ գրեթե ժյուրիի բոլոր անդամները պատասխանում էին, որ նրանք ուսումնասիրում են մեր արվեստը՝ նախապես իմանալով, որ ունենալու են Հայաստանից հյուր: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ մենք հրավիրել ենք, նրանք եկել են եւ մոտիկից են ճանաչել մեր պարարվեստը, մեր ոգեղենիկ արվեստը: Մենք հաճախ էինք գնում մրցումների, որտեղ լինում էին մեր հարեւան Վրաստանի պարողները, ինչպես նաեւ թշնամի պետության պարողները, այդ ժամանակ լարվածությունն ավելի մեծ էր լինում, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը փոխանցվում էր հանդիսատեսին, ու ինչքան էլ ասում են՝ սա բեմ է եւ այլն, բայց, միեւնույնն է, մեր բոլորի ներսում կա մի բան, որ մենք հայ ենք եւ հնարավորինս պետք է լավ ներկայանանք, ու համառությունն էր ավելի շատ ընդգծվում: Մենք ունեցել ենք 7 մենահամերգ, ու դա արել ենք, որովհետեւ ասելիք, արած աշխատանք ենք ունեցել:

Ամենատպավորիչ համերգը, որն ունեցել եք եւ մինչեւ հիմա մնացել է Ձեր հիշողության մեջ, ո՞րն է եղել:

— Ամեն համերգ ինձ համար տպավորիչ է: Մեզ համար համերգ տալը մի կում ջրի պես բան է, սակայն կառանձնացնեմ միջազգային հարթակներից մեկը, որը տեղի ունեցավ Փարիզում, եւ տեղի ունեցավ ընդհանուր Եվրամիության գալա համերգը: Ներկայացված էր 12 պետություն, եւ դահլիճում ներկա էին բոլոր պետություններից ներկայացուցիչներ, ծնողներ, բացի Հայաստանից: Ես ինքս մեն- մենակ նստած էի դահլիճում եւ առաջին անգամ ինքս նայում էի իմ խմբի պարը: Երբ իմ պարողները դուրս եկան բեմ, ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Իսպանիայի պատվիրակությունը մոտեցավ կազմակերպիչներին եւ խնդրեց, որ Հայաստան ներկայացնող պարային խումբը եւս մեկ ելույթ ունենա՝ ոչ մրցակցային, այլ, պարզապես, ելույթ, ես հպարտության մի այնպիսի զգացողություն ունեցա, որ նկարագրելու չէ: Իհարկե, թույլ չտվեցին, քանի որ այն կարող էր դիտվել որպես առավելություն մյուս խմբերի նկատմամբ: Երբ հայտարարվեց  3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը, ու չկար Հայաստանի անունը, սարսուռ անցավ միջովս, ստացվում էր՝ կա՛մ մենք պետք է գրավենք Գրան պրին, կամ ոչ մի տեղ չենք զբաղեցնի: Դողում էի, լարված էի, եւ երբ հայտարարեցին Արմենիա, «ԱԶԴ» անսամբլ, մի պահ ոտքերս չէի զգում: Իմ առաջատար պարողներից մեկը ՝ Սուրենը, ով մեր դրոշը բարձր պահած, կանգնած էր, ասաց՝ ընկեր Զավեն, մեզ են կանչում, ես մի քանի րոպե չէի կարողանում դեպի բեմը գնալ: Երբ մրցանակը վերցրի եւ տեսա, թե ինչպես է ծածանվում հայկական դրոշը, հասկացա, որ մեր ազգի, մեր պետության համար մի բան արել եմ: Սա կհամարեմ մեր կենսագրության առաջին հաղթանակներից մեկը:

Ի դեպ, «ԱԶԴ»-ը երկրի բոլոր կարեւոր միջոցառումներում ունի իր մասնակցությունը, վերջերս էլ մասնակցեցիք «Սյունյաց քոչարի» համահայկական փառատոնին: Ինչպե՞ս եք հաջողեցնում լինել ամենուր: Ի վերջո, ո՞րն է գաղտնիքը  մեր օրերում, այն էլ մարզում ունենալ կայացած անսամբլ:

— Բացի մասնակցելը, այդ փառատոնի հիմնադիրը հենց «ԱԶԴ» պրոդաքշն էր, եւ ընկերոջս՝ Ռոբերտ Մկրտչյանի հետ համատեղ էինք կազմակերպել: Մոտ 500-600 պարող տարել էինք Սյունիք, որպեսզի մասնակցեին «Սյունյաց քոչարի» համահայկական փառատոնին: Միտքը վաղուց ունեինք եւ, ժամանակի ընթացքում զարգացնելով եւ իրատեսական դարձնելով այն, արեցինք, ու ստացվեց: Սյունիքում պարեցինք «Սյունյաց քոչարի» եւ ապացուցեցինք, որ Սյունիքը կա, լինելու է եւ զարգանալու է նաեւ այս պարի շնորհիվ: Մեր ոտքերի տակ դոփում էր հողը, եւ վստահ եմ՝ Նժդեհը հպարտությամբ նայում էր վերեւից, թե ինչպես ենք պարում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=315585&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ